Artsakh
 « ‹  › »

6

/123_SITE/123_logos/artsakh.9-0.any.A006.jpg
Արցախի շրջափակման 6րդ օրն է։

Լուսանկարում Մամռոտ Քար ջրվեժն է։
Հունոտի կիրճ, Շուշիի շրջանում գտնվող բնապատմական արգելոց, որն իր բնական և պատմական հուշարաններով հնարավորություն է տալիս հայացք գցել անցած դարերում ապրած հայ մարդու կենցաղին ու հավատալիքներին։ Տեսարժան անկյուններից է Հունոտի կիրճում, Կարկառ գետի ափին գտնվող Մամռոտ քար ջրվեժ (зонтики) բնական հուշարձանը և դեպի այն տանող Հունոտ գյուղը (1895-1930թթ.) իր երբեմնի եռուն կյանքի մասին վկայող միաթռիչք կամուրջով ու 12 ջրաղացների ավերակներով։

2020թ-ի Արցախյան 2-րդ պատերազմից և 2023թ. Արցախի հայաթափումից հետո բռնազավթված է Ադրբեջանի կոմից։

7

/123_SITE/123_logos/artsakh.10-0.any.Flag_of_Artsakh.svg.png
Արցախի շրջափակման 7րդ օրն է։

Արդեն մեկ շաբաթ է, ինչ Արցախը լիակատար շրջափակման մեջ է։ Առավոտյան ժամը 04։00-ի սահմաններում Ադրբեջանական զինուժը կրակ է բացել Մարտակերտի ուղղությամբ կիրառելով հրաձգային զենք։ Արցախի պաշտպանության բանակը հայտնում է որ հայկական կողմը կորուստներ չունի։ 10։30-ի դրությամբ շփման գծում իրավիճակը հարաբերական կայուն է։ Դրանից առաջ Ադրբեջանը կեղծ լուր է տարածել, իբր Արցախի պաշտպանության բանակը կրակ է բացել Շուշիում ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Շրջափակված Արցախում բնակչությունը կանգնած է հումանիտար աղետի առջև։ Ամենապահանջված ապրանքներից են ձեթը, շաքարավազը, վառելիքը։ Մինչև շրջափակումը օրական միջինը 2400 մարդ է մտել Արցախ ու դուրս է եկել։ Այժմ մարդկանց հոսքը կտրուկ նվազել է։ Հակարի կամուրջը մարդասիրական բեռների համար փակելով, Ադրբեջանը շարունակում է էթնիկ զտմամբ սպառնալ արցախցիներին։ Լաչինի միջանցքում պարեկության համար Սիսիանի օդակայան են ժամանել են եվրամիության դիտորդները։

8

/123_SITE/123_logos/artsakh.11-0.any.Flag_of_Artsakh.svg.png
Արցախի շրջափակման 8րդ օրն է։

Արցախի հիվանդանոցներում պլանային վիրահատությունները հետագված են։ Ստեփանակերտի հիվանդանոցում երկու տասնյակից ավելի ծանր հիվանդներ են սպասում բուժօգնության այդ թվում երեխաներ։ Բուժօգնության կարիք ունեցող հիվանդներից մեկը մահացել է։ Այսօր կեսօրին Լաչինի, ադրբեջանցի ցուցարարների կոմից, փակված ճանապարհը մի քանի վայրկյանով բացվել է,Կարմիր Խաչի օգնությամբ սրտի հրատապ վիրահատության կարիք ունեցող մեկ մարդ է տեղափոխվել Երևան։ Այս հանգամանքը Ադրբեջանը որպես ապացույց է ներկայացնում առ այն որ ճանապարհը բաց է և երթևեկը անարգել շարունակվում է։ Հերթական կեղծիքը մերկացնելու համար բավական է հարցնել, ինչու՞ է մեկ հիվանդի տեղափոխումը իրականացվում Կարմիր խաչի օգնությամբ և ռուս խաղախապահների ուղեկցությամբ։

9

/123_SITE/123_logos/artsakh.12-0.any.Flag_of_Artsakh.svg.png
Արցախի շրջափակման 9րդ օրն է։
Շուշիի հատվածում միջանցքը փակած ադրբեջանցիներն իրենց անվանում են անկախ բնապահպան, ճանապարհի հենց մեջտեղում վրաններ են տեղադրել։ Միջանցքը փակ է նաև շտապօգնության մեքենաների համար։ Արցախի հիվանդանոցները չեն ստանում անհրաժեշտ բժշկական պայմաններ ու դեղորայք, մթերային խանութների դարակները կիսադատարկ են։
Ճգնաժամը և բլոկադան շարունակվում են, հայտարարում է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը, նշելով՝ «տարբեր կողմերից եկող զնգերը, թե ճանապարհը բաց է այդպես չէ։»
Հայաստանի դիմումի հիման վրա ՄԱԿ Անվտանգության խորհրդում կքննարկվի Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը, տեղեկացնում է Հայաստանի ԱԳՆ-ն։ Քննարկումը տեղի կունենա դեկտեմբերի լույս 21-ի գիշերը՝ 24։00-ին։

10

/123_SITE/123_logos/artsakh.13-0.any.Flag_of_Artsakh.svg.png
Արցախի շրջափակման 10րդ օրն է, կա դեղորայքի և սննդամթերքի պակաս։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երեկ ՀՀ-ի դիմումով քննարկեց Լաչինի ճանապարհի փակման հարցը։ Անվտանգության խորհրդի անդամներից շատերը նշեցին, որ Ադրբեջանը պետք է բացի Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը և հնարավորություն տա ՄԱԿ-ի կառույցներին մուտք գործել տարածաշրջան։ Միացյալ Նահանգների ներկայացուցիչը նկատեց, որ նման գործողությունները ծանրագույն մարդասիրական խնդիրներ կառաջացնեն։ ՀՀ-ն կոչ է անում ՄԱԿ-ի կառույցներին փաստահավաք ներկայացուցիչներ ուղարկել Լեռնային Ղարաբաղ՝ ստեղծված իրավիճակին ծանոթանալու եվ ՄԱԿ մարդասիրական կառույցների մուտքը ապահովելու համար։ Կոչին ի պատասխան Դրբեջանը ՄԱԿ-ի խորհրդարանում հայտարարեց որ Լեռնային Ղարաբաղ անունով միավոր Ադրբեջանում չկա։ Կան երկրում ապրող հայերի հետ ներքին շփման հարցեր, որը կարգավորվում է իրենց կառավարության կողմից։ Իսկ ՀՀ կոչը որակվեց որպես հերթական սադրանք առանց այլն էլ փխրուն հարաբերությունները վերականգնելու բարդ գործում։
Հայտնի չէ, թե ռուսների միջնորդությամբ ինչ են բանակցում Բաքուն ու Ստեփանակերտը։ Սակայն Ռուսաստանի ներկայացուցիչը ՄԱԿ-ում հայտարարել էր, թե հստակեցվում են ադրբեջանցի բնապահպանների Արցախի հանքավայրեր այցելության չափորոշիչները և ճանապարհի ապաշրջափակման հարցերը։
10օր է Հայաստանից Արցախ մեքենա չի մտել։ Մինչդեռ Ռուսաստանը հայտնում է, որ Լաչինի միջանցքը մասնակի գործում է, հավանաբար նկատի ունենալով այն, որ լիակատար շրջափակման 10 օրերին այստեղից անցել են ռուս խաղապահների բեռները և միայն մեկ հայկական շտապօգնության մեքենա այն էլ Կարմիր Խաչի օգնությամբ։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է ՀՀ պահանջը և միջանկյալ միջոց կիրառել Ադրբեջանի նկատմամբ։ Այս պահին այլ մանրամասներ հայտնի չեն, խոսքը ՀՀ կողմից ներկայացված Լաչինի միջանցքի ապաշրջափակման պահանջի մասին է ։
Այս օրերին շրջափակված Արցախում 26 փոքրիկ է ծնվել՝ 13 աղջիկ, 13 տղա։