Գրականություն Հայաստանի մասին
 «    »

ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ, Մովսես Խորենացի (ռուս.)

.

ԵՐԻՏԹՈՒՐՔԵՐԸ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՍՏԱՆԻ ԱՌԱՋ Գիրք Ա, Ջոն Կիրակոսյան

Մենագրության մեջ նկարագրված է, թե ինչպես XIX դարի՝ վերջերին օսմանյան կյանքի քաղաքական ասպարեզ իջած երիտասարդ թուրքերը ստեղծեցին «Միություն և առաջադիմություն» կուսակցությունը, թմբկահարեցին թուրքական պետությանը վերակառուցելու, բարեփոխելու իրենց ծրագրերը։
Իշխանության գլուխ անցնելով (1908 թ.~ին), երիտթուրքերն իրենց դրսևորեցին որպես մոլի շովինիստներ, զարկ տվեցին պանթուրքիզմին, ոտնահարեցին երկրի ոչ թուրք ժողովուրդների տարրական իրավունքները:
Նրանք Թուրքիան ներքաշեցին առաջին համաշխարհային պատերազմի հորձանուտը, կազմակերպեցին արևմտահայության հրեշավոր գենոցիդը, հակասովետական ինտերվենցիա սանձազերծեցին Անդրկովկասում ։
Երիտթուրքերը դատապարտվում են քաղաքակրթության ու մարդկության դեմ իրենց կատարած չարագործությունների համար։


ԵՐԻՏԹՈՒՐՔԵՐԸ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՍՏԱՆԻ ԱՌԱՋ Գիրք Բ, Ջոն Կիրակոսյան

Գրքում քննարկված են երիտթուրքական կուսակցության տեսականն ու գործնականը, մատնացույց են արված նրա թուրքիստական և պանթուրքիստական ծրագրերը։

ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ԹԱԼԵԱԹ-ՓԱՇԱՅԻ Արմին Վեգներ

Թալէաթ փաշան սպաննելուն համար ամբաստանուած ուսանող ՍՈՂՈՄՈՆ ԹԷՀԼԻՐԵԱՆԻ ԴԱՏԱՎԱՐՈՒԹԵԱՆ, որ տեղի ունեցաւ Բերլինի նահանգային Գ. դատարանի առջեւ: 2/3 Յունիս 1921:


ՀԱՅԵՐԵՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԲԱՌԱՐԱՆՆԵՐԻ ԱՄԵՆԱՄԵԾ ՇՏԵՄԱՐԱՆԸ / Նաիրի

«Նաիրի» կայքը հայերեն էլեկտրոնային բառարանների ամենամեծ առցանց (անվճար) գրադարանն է: Այն պարունակում է հայ բառարանագրության գրեթե բոլոր հիմնարար նմուշները, ինչպես նաև մեծ թվով այլ արժեքավոր գործեր` գրաբար, արևմտահայերեն և արևելահայերեն: Հասանելի են նաև բազմաթիվ երկլեզվյան թարգմանական բառարաններ: