Новости
 «    »

Հիշատակն արդարոյն եղիցի լույս...

2024-02-06

Ցավով հայտնում ենք բոլորիս կողմից սիրված, շատերիս համար ընկեր, մարտական ընկեր, ուսուցիչ, «Կարին» ազգային երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ և Արցախյան ազատամարտի մասնակից Գագիկ Գինոսյանը։

Մեծ է կորուստը...
Հազար ափսոս...
Հազար երանի...

Համոզված ենք, որ մեծ նվիրումով ստեղծած և բոլորիս որպես ժառանգություն թողած գործը՝ «ԿԱՐԻՆ» առանցքով կապրի, և կյանք կտա Հայրենիքին։
Ցավակցում ենք հարազատներին, ընկերներին և գաղափարակից մարդկանց։

Գագիկ Գինոսյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա
08.02.2024 ժամը 17:00-20:00 Նոր-նորքի 5րդ զանգվածում գտնվող Սուրբ Սարգիս եկեղեցում
09.02.2024 վերջին հրաժեշտը Կամերային երաժշտության տանը 11:00-13:00
Նույն օրը՝ հուղարկավորության արարողությունը տեղի կունենա 14:00-ին Եռաբլուրում։

Ուղևորություն դեպի Սյունիք

2024-02-03

Հայ Զբոսավարների Գիլդիան երկօրյա այցով ծանոթանում է Սիսիան քաղաքի և հարակից բնակավայրերի պատմամշակութային վայրերի համար Visit Sisian ինֆո կենտրոնի կողմից մշակված նոր էքսկուրսիոն ուղղություններին։
Այցի ընթացքում կարճ քննարկում Սյունիքի Syunik DMO տնօրեն Անուշ Հայրապետյանի (ք. Գորիս), Զբոսավարներ Հարավից ՀԿ նախագահ՝ Ռոբերտ Մաթևոսյանի (ք. Կապան), Սիսիանի տուրիզմի ինֆո կենտրոնի ներկայացուցիչներ Հասմիկ Ազոյանի և Վարդան Բալյանի (ք. Սիսիան) հետ, մարզի զբոսաշրջության, հատկապես զբոսավարների գործունեության հետ կապված հարցերով։
/123_SITE/123_images/news.189-0.any.IMG-20240204-WA0033(1).jpg/123_SITE/123_images/news.189-1.any.IMG-20240204-WA0056.jpg/123_SITE/123_images/news.189-2.any.IMG-20240204-WA0055.jpg/123_SITE/123_images/news.189-3.any.IMG-20240203-WA0000.jpg

Հայոց բանակի օրն է

2024-01-28

Չկայ, կեանքն ազգին եւ հայրենիքին պատարագելու չափ մեծ երջանկութիւն չկայ աշխարհում:

Գարեգին Առաքել Եղիշեի Տեր-Հարությունյան

Հավերժ Փառք բոլոր ժամանակների հայոց քաջերին։
Հավերժ Փառք և խնկարկում իրենց կյանքը հանուն հայրենիքի նվիրաբերած հայ զինվորին։
Փառք ու պատիվ հայոց բանակի զինվորին, ով անկախ եղանակից, ժամանակից և իրավիճակից հավատարիմ է իր տված երդումին։

Աստված պահապան և օգնական։

Սուրբ Սարգիս Զորավարի տոնն է

2024-01-27

«ս գիշեր ինձ սուրբ Սարգիսն երևաց, ծաոա եմ նրա սուրբ զորությունին, ու ինձ ասեց, որ մեր գլխի թադարեքը տեսնինք: Սուրբ Սարգսի անունը տվե՛ք, աղոթք արե՛ք, հրես աղոթարանը, որտեղ որ ա, կբացվի: Նրանք մեր ազգի արինը շատ են վեր ածել մեկ օր էլ մենք նրանց արինը վեր ածենք: Հայ չե՞նք, հայի արարչին մեռնիմ, նրա ամեն մեկը մեկ սարի բարեբար ա: Էլ վախտ մե՛ք կորցնիլ. կապրինք, էլի մեր հողումը, մեր օղլուշաղի հետ կխնդանք, կմեռնինք, էլի մեր ննջեցելոց հողի վրա արին կթափենք: Վարդանա թոռները չե՞նք, Տրդատա արինը չի՞ մեր սրտումը, Տիգրանի շունչը չի՞ մեր բերնումը»:

Խաչատուր Աբովյան «Վերք Հայաստանի»

Նկարը 19-րդ դարի անհայտ հայ նկարչի աշխատանք է։ Աշտարակի Կարմրավոր եկեղեցուց բերված սրբապատկերը այժմ գտնվում է Հայաստանի Ազգային պատկերասրահում։

ՄԱՀԱԶԴ

2024-01-26

Սիրելիներ, հիշո՞ւմ եք 2022ի հունվարին էր, երբ Արցախում ծանոթացանք Հայր Հակոբի (Կարեն Ապրեսյանի) հետ։ Հիշո՞ւմ եք այն ձյունառատ ձմեռը, Կարմիր գյուղի Ս. Հռիփսիմե եկեղեցին՝ աղոթքով ու արևով լուսավորված..., Ստեփանակերտի Ս. Հակոբ եկեղեցին..., Տարեհացը...
Ցավոք, 2024ի հունվարի 26-ին Հայր Հակոբը աշխարհափոխ եղավ...
Ինչպես ինքն էր ասում Լյուսում կենաք։
Լյուսում կենաք Հայր Հակոբ ջան...
Ձեր աղոթքները միշտ մեր հետ են...