Լուրեր
 «    »

HOT ԴԱՍԸՆԹԱՑ ԵՐԵՎԱՆԻ WFTGA ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԹՐԵՅՆԻՆԳ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

2018-11-22

2018թ. նոյեմբերի 22-ին մեկնարկեց Երևանի WFTGA միջազգային թրեյնինգ կենտրոնի HOT (Hands On Training) փուլը: Այն կտևեի մինչև նոյեմբերի 28-ը: Դասընթացն այս անգամ հայերեն էր՝ տեղացի զբոսավարների և Սիրիայից ժամանած հայերի համար:

WFTGA Միջազգային Թրեյնինգ Կենտրոն Երևան, Հայաստան

ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄ

2018-11-17

Մեր հարգելի գործընկեր, Գիլդիայի պատվավոր անդամ Բեատրիս Նշանյանին վերջապես կարողացանք հանձնել ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից 2017թ. զբոսաշրջության բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար շնորհված Ոսկե մեդալը։ Սրտանց շնորհավորում ենք, մաղթում առողջություն և երկար տարիների կյանք։

Հարգանքով
Ձեր Գիլդիա
/123_SITE/123_images/news.104-0.any.3.jpg/123_SITE/123_images/news.104-1.any.33.jpg/123_SITE/123_images/news.104-2.any.222.jpg

Սեմինար Մոսկվայի տանը 17.11.2018

2018-11-17

Գիլդիան մասնակցում է Մոտիվ Մարքեթինգի և Երևան քաղաքի զբոսաշրջության բաժնի կողմից անցկացվող Զբոսաշրջության մարքեթինգ սեմինարին` Մոսկվայի տանը 17.11.2018 թ .:
/123_SITE/123_images/news.109-0.any.Tourism Marketing2.jpg

Հասարակական խորհրդի ձևավորում

2018-09-03

Գիլդիան մասնակցեց Զբոսաշրջության պետական կոմիտեին կից ստեղծվող հասարակական խորհրդի առաջին հանդիպում-քննարկմանը։ Ոլորտի մասնակիցները քննարկեցին խորհրդի տեսլականը, ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման ճանապարհները։

Հայաստանի Առաջին Հանարպետության 100ամյակը

2018-05-28

Հայաստանի Առաջին Հանարպետության 100ամյա տարելիցի և մայիսյան բոլոր հերոսամարտերի հետևաբար և տոների կապակցությամբ շնորհավորում ենք ողջ հայությանը։ Մաղթում ենք հատկապես զբոսաշրջության ոլորտի մեր բոլոր գործընկերներին այս օրերին և միշտ բարձր գիտակցությամբ ու պատասխանատվությամբ ներկայացնել Հայաստանը, մի երկիր որն իր խաղաղասիրությամբ այլևս օրինակ է ամբողջ աշխարհի համար։