ՀԶԳ դպրոցը

Գիլդիայի դպրոցը ստեղծվել է 2005թ. զբոսաշրջության ոլորտի փորձառու, գործող և գիտակ մասնագետների կողմից։

Դպրոցի հիմնական նպատակն է.
- զբոսավարների շրջանում ձևավորել առողջ սերնդափոխություն

- նոր սերնդին փոխանցել հիմնավոր գիտելիներ

- նպաստել Հայաստանի ճանաչմանը ողջ աշխարհում:

Գիլդիայի դպրոցի՝ Զբոսավարների պատրաստման դասընթացը տևում է 6 ամիս՝ շաբաթը 4 անգամ, 96 օր հաճախականությամբ։ Ոլորտի մասնագետների և հատուկ հրավիրված դասախոսական կազմի մասնակցությամբ անցակցվում են լիարժեք տեսական և պրակտիկ դասեր և դրանց համարժեք քննություններ։ Զբոսավարների պատրաստման դասընթացի ավարտին մասնակիցներին տրվում են անցողիկ կամ մասնակցության վկայականներ։

Գիլդիայի դպրոցն ավարտած սաներից շատերն են այսօր աշխատում Հայաստանի առաջատար տուրընկերություններում՝ բարձր պահելով մեր երկրի վարկանիշը միջազգային հարթակում։

01.02-16.09.2020

Հայ Զբոսավարների Գիլդիայի դպրոցի 2020թ. գիդերի պատրաստման մասնագիտական դասընթացի շրջանավարտները Բեյրութից և Երևանից։ Չնայաց որ դասընթացը վեցամսյա է COVID-19-ով պայմանավորված այն երկարեց։ Այս փորձությունը պատվով անցան թե մեր մասնակիցները, թե նվիրյալ դասընթացավարները։
/123_SITE/123_images/agg_school.39-0.any.20200916_191627.jpg/123_SITE/123_images/agg_school.39-1.any.20200916_191425.jpg/123_SITE/123_images/agg_school.39-2.any.20200916_185927.jpg/123_SITE/123_images/agg_school.39-3.any.20200916_190909.jpg/123_SITE/123_images/agg_school.39-4.any.20200916_190937.jpg/123_SITE/123_images/agg_school.39-5.any.20200916_191011.jpg/123_SITE/123_images/agg_school.39-6.any.20200916_191133.jpg/123_SITE/123_images/agg_school.39-7.any.20200916_191201.jpg

01.10.2019-01.04.2020

Գիլդիայի դպրոցի 2019-2020թթ. գիդերի պատրաստման մասնագիտական դասընթացի շրջանավարտները Երևանից և Բեյրութից։

01.10.2018-01.04.2019

Գիլդիայի դպրոցի 2018-2019թթ. գիդերի պատրաստման մասնագիտական դասընթացի մասնակիցները Երևանից և Հայաստանի մարզերից։
/123_SITE/123_images/agg_school.34-0.any.2018-2019.0.jpg/123_SITE/123_images/agg_school.34-1.any.2018-2019.1.jpg/123_SITE/123_images/agg_school.34-2.any.2018-2019.2.jpg/123_SITE/123_images/agg_school.34-3.any.2018-2019.3.jpg