ՀԶԳ Կանոնադրույթուն

«ՀԱՅ ԶԲՈՍԱՎԱՐՆԵՐԻ ԳԻԼԴԻԱ» ՀԿ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՍՏԱՏՎԱԾ է «ՀԱՅ ԶԲՈՍԱՎԱՐՆԵՐԻ ԳԻԼԴԻԱ»
հասարակական կազմակերպության արտահերթ ժողովի որոշմամբ

Տպագրված է ընդամենը 2 օրինակից
ԳՐԱՆՑՎԱԾ է ՀՀ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ
ՌԵԳԻՍՏՐԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱԺՆԻ ԿՈՂՄԻՑ 11.01.2005թ.
գրանցման համարը ***************
պետական գրանցման վկայականի համարը ****


պետական ռեգիստր


ՆԱԽԱԳԱՀ
Ն. ՍՈՒՔԻԱՍՅԱՆ


«ՀԱՅ ԶԲՈՍԱՎԱՐՆԵՐԻ ԳԻԼԴԻԱ»
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՍԱԿԵՐՊՈԻԹՅԱՆ
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
(ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ)
ք. Երևան - 2018թ.


1.ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. «ՀԱՅ ԶԲՈՍԱՎԱՐՆԵՐԻ ԳԻԼԴԻԱ» հասարակական կազմակերպությունը (այսուհետ՝ Կազմակերպություն) Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա պետությունների քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց և կամ իրավաբանական անձանց հասարակական միավորում է, որն ունի ոչ առևտրային կազմակերպության կարգավիակ։
2. Կազմակերպությունն իր գործունեության ընթացում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով Հայասանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, գործող այլ օրենքով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով գործող այլ օրենքներով իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ։
3. Կազմակերպության ստեղծման և գործունեության սկզբուններն են օրինակությունը անդամների շահերի ընդհանրությունը, անդամության կամավորությունը, խտրականության բացառումը բարեխղճությունը ինքնակառավարումը հաշվետվողականությունը։
Կազմակերպությունն ինքնութույն է որոշում իր կազմակերպական կառուցվածքը, գործունեության առարկան նապատակները և ձևերը։
4. Կազմակերպությունը գործում է ՀՀ ողջ տարածքում և օտարերկրյա պետություններում՝ այդ պետություններում գործող օրենսդրությանը համապատասխան։
5. Կազմակերպության անվանումն է՝
հայերեն լրիվ՝ «ՀԱՅ ԶԲՈՍԱՎԱՐՆԵՐԻ ԳԻԼԴԻԱ» հասարակական կազմակերպություն
հայերեն կրճատ՝ «ՀԱՅ ԶԲՈՍԱՎԱՐՆԵՐԻ ԳԻԼԴԻԱ» ՀԿ
6. Կազմակերպության գտնվելու վայրն է՝ ՀՀ, ք. Երևան, Հանրապետության փող. թիվ 48։
7. Կազմակերպության գործունեության ժամկետը չի սահմանափակվում։

2. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

1. Կազմակերպության գործունեության նպատակներն են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով՝
• աջակցել Հայաստանում տուրիզմի զարգացմանը,
• հաշվի առնելով ՀՀ-ում տուրիզմի առանձնահատկությունները՝ աջակցել զբոսավարության ընդհանուր կազմակերպման մեջ զբոսավարի աշխատանքի առաջնային կարևորության գործոնի ըմբռնմանը,
• համախմբել պրոֆեսիոնալ զբոսավարների (գիդերի) ուժերը՝ համատեղ ծրագրերի իրականացման գործում,
• վերականգնել զբոսավարների (գիդերի) տուրիզմի ոլորտում ժամանակակից պահանջներին բավարարող դպրոցը,
• աջակցել տուրիստական շուկայի պահանջներին համապատասխան զբոսավարների պրոեսիոնալ հմտությունների զարգացմանը,
• պաշտպանել գիլդիայի անդամների իրավունքներն ու օրինական շահերը
2. Կազմակերպությունը կարող է իրականացնել իր նպատակին առնչվող՝ ՀՀ գործող օրենսդրությամբ չարգելված այլ գործունեություն։

3.ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1. Կազմակերպությունն իրավուն ունի՝
• իր անունից ձեռք բերել և իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավուններ կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող,
• բացել բանկային հաշիվներ ՀՀ և օտարերկրյա պետությունների բանկերում՝ ՀՀ դրամով և (կամ) արտարժույթով,
• ունենալ իր անվանումով կնիք հայերեն, ռուսերեն և անգլերեն գրառումներով, խորհրդանիշ,
• ստեղծել այլ կազմակերպություն կամ լինել նրա մասնակից,
• ստեղծել առանձնացված ստորաբաժանումներ կամ հիմնարկներ,
• տեղեկատվություն տարածել իր գործունեության մասին,
• կազմակերպել և անցկացնել խաղաղ, առանց զենի հավաներ,
• օրենքով սահմանված կարգով ներկայացնել ու պաշտպանել իր և իր անդամների իրավունքներն ու օրինական շահերն այլ կազմակերպություններում, դատարանում, պետական կառավարման և տեղական իննակառավարման մարմիններում,
• համագործակցել այլ կազմակերպությունների, այդ թվում՝ միջազգային կամ օտարերկրյա կազմակերպությունների հետ, ինչպես նաև համակարգված գործունեություն ծավալելու, ընդհանուր շահեր ներկայացնելու և պաշտպանելու նպատակով այդ կազմակերպությունների հետ ստեղծել հասարակական կազմակերպությանը՝ պահպանելով իր ինքնուրույնությունը և իրավաբանական անձի կարգավիճակը
• կատարել օրենքով չարգելված այլ գործողություն։
2. Կազմակերպությունն իրավունք ունի սույն կանոնադրությամբ սահմանված նպատակներին համապատասխան իրականացնելու ձեռնարկատիրական գուծունեություն, այդ նպատակով տնօրինելու իր գույքը և գործունեության արդյունները ինչպես նաև օրենով սահմանված կարգով ստեղծելու առևտրային կազմակերպություն կամ դառնալ նրա մասնակից։
3. Կազմակերպությունը պարտավոր է՝
• Վարել իրա նադամների հաշվառումը,
• «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածով նախատեսված դեպում ենթարկվել արտադիր աուդիտի
• Պաշտոնական կայքի առկայության դեպքում հասցեի վերաբերյալ ծանուցանել իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությանը,
• «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների կատարումը ստուգելու համար ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի պատճառաբանված պահանջով ողջամիտ ժամկետում նրան տրամադրել իր կառավարման մարմինների որոշումների պատճենները կամ գործունեության մասին այլ փաստաթղթեր.
• Կազմակերպության անդամի պահանջով ոչ ավելի, քան պահանջի ստացման օրվանից հետո՝ 5 աշխատանային օրվա ընթացքում, նրան հնարավորություն տալ ծանոթանալու Կազմակերպության կանոնադրությանը հիմնադիր այլ փաստաթղթերին ժողովի որոշումներին կամ տրամադրել դիմողին թղթային կամ էլեկտրոնային եղանակով՝ որոշումներին կամ տրամադրել դիմողին թղթային կամ էլեկտրոնային եղանակով՝ պահանջի ստացման օրվանից հետո ՝ 5 աշխատանքային օրվա ընթացում։
• Կազմակերպությանկանոնադրության փոփոխությունների վերակազմակերպման կամ լուծարման դեպում օրենքով սահմանված կարգով դիմել իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությանը,
• Իր գործունեության գույքի օգտագործման տարեկան հաշվետվությունները ներկայացնել Կազմակերպության ժողովի հաստատմանը՝ ապահովելով այդ հաշվետվությունների հրապարակայնությունը
• Կատարել օրենքով սահմանված այլ պարտականություններ։

4. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԸ

1. Կազմակերպության անդամներն են Կազմակերպության պետական գրանցումից հետո Կազմակերպությանն անդամագրված անձինք։
Կազմակեչպության հիմնադիրները Կազմակերպության պետական գրանցումից հետո օրենքի ուժով համարվում են Կազմակերպության անդամներ։
2. Կազմակերպության անդամներ կարող են լինել 18 տարին լրացած իզիկական անձինք ինչպես նաև իրավաբանական անձինք որոնք ցանկանում են մասնակցել Կազմակերպության գործունեությանը ընդունում են Կազմակերպության կանոնադրությունը և մուծում են անդամավճար։ Անդամավարի չափը և վճարման պայմանները սահմանվում է Կազմակերպության վարչության կողմից։
Անձի անդամակցությունը Կազմակերպությանը նրա իրավունների և ազատությունների սահմանափակման հիմք չէ։
Կազմակերպության անդամների թիվը չի սահմանափակվում։
3. Կազմակերպության անդամ չեն կարող լինել կուսակցությունները, կրոնական կազմակերպությունները արհեստակցական միությունները ինչպես նաև օրենով Կազմակերպություն հիմնելու կամ նրա անդամ դառնալ իրավասություն չունեցող իրավաբանական անձինք։
4. Կազմակերպության անդամների ընդունելությունը կատարվում է Կազմակերպության վարչության որոշմամբ։
5. Կազմակերպության անդամ դառնալ ցանկացող անձը պարտավոր է.
• Կազմակերպության նախագահին ներկայացնել դիմում (իրավաբանական անձ լինելու դեպում նաև իր իրավասու մարմնի որոշումը),
• Ծանոթ լինել Կազմակերպության կանոնադրությանը և ստանձնել պարտավորություն կանոնադրության պահանջները կատարելու վերաբերյալ,
• Ներկայացնել տեղեկություններ իր մասին
6. Կազմակերպության նախագահն ուսումնասիրում է ներկայացված փաստաթղթերը և եզրակացություն է ներկայացնում Կազմակերպության վարչությանը։ Վարչությունը նախագահի եզրակացության հիման վրա որոշում է ընդունում վյալ անձի Կազմակերպությանն անդամակցելու վերաբերյալ։
7. Կազմակերպության անդամության դադարեցումն իրականացվում է Կազմակերպության անդամի դիմումի հիման վրա։
8. Կազմակերպության անդամությունից հեռացման համար կարող են հիմ հանդիսանալ հետևյալ պատճառները.
• անդամի կողմից Կազմակերպության կանոնադրության պահանջների խախտումը,
• անդամի կողմից Կազմակերպության, կամ Կազմակերպության որևէ անդամի նկատմամբ ոչ կոռեկտ գործողությունները.
• Անդամավճարների չվարումը։
9. Կազմակերպության նախագահն ուսումնասիրում է անդամության դադարեցման կամ անդամությունից հեռացման հիմքերը և եզրակացություն է ներկայացնում Կազմակերպության վարչությանը։ Վարչությունը նախագահի եզրակացության հիման վրա որոշում է ընդունում տվյալ անձի անդամության դադարեցման կամ անդամությունից հեռացման մասին։
10. Անդամավարների չվճարման հետևանքով Կազմակերպությունից հեռացված անձի անդամությունը կարող է վերականգնվել Կազմակերպությանն անդամագրվելու սույն կանոնադրությամբ սահմանված կարգով։

5. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1. Կազմակերպության անդամն իրավունք ունի՝
• ընտրել և ընտրվել Կազմակերպության կառավարման կամ վերահսկողություն իրականացնող մարմիններում,
• անձամբ, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ նաև լիազորված անձի միջոցով, ներկա գտնվել Կազմակերպության ժողովին կամ վարչության նիստերին,
• Կազմակերպության մարմինների որոշումները բողոարկել Կազմակերպության ժողովին։ Ժողովի որոշումը որն ընդունվել է օրենքի կամ Կազմակերպության կանոնադրության խախտմամբ կամ ոտնահարել է Կազմակերպության կամ նրա անդամի իրավունքներն ու օրինական շահերը, կարող է դատական կարգով անվավեր ճանաչվել Կազմակերպության կամ անդամի դիմումի հիման վրա։ Դիմումը կարող է տրվել 60 օրվա ընթացքում՝ սկսած այն օրվանից, երբ Կազմակերպության անդամն իմացել է կամ պարտավոր էր իմանալ այդպիսի որոշման ընդունման մասին եթե օրենքով այլ բան սահմանված չէ։
• Ծանոթանալ Կազմակերպության մարմինների արձանագրություններին ստանալ նրանց ընդունած որոշումների պատճենները,
• Վարչության որոշմամբ անվճար օգտվել Կազմակերպության ծառայություններից,
• Կազմակերպությունից պահանջել տեղեկություններ ստանալ փաստաթղթերի պատճեններ՝ Կազմակերպության մարմինների արձանագրությունների որոշումների կանոնադրության փոփոխությունների գույքի կառավարումից ստացված դրամական միջոցների վերաբերյալ, ինչպես նաև ստանալ նրա ինանսական հաշվետվությունների աուդիտն իրականացրած անկախ աուդիտորի եզրակացության պատճենը, որոնք վերաբերում են վերջին 3 տարիներին,
• Կազմակերպության աշխատանները բարելավելու նպատակով նրա ղեկավար մարմիններին ներկայացնել դիմումներ առաջարկություններ և բողոքներ,
• Ծանոթանալ կազմակերպության մարմինների աշխատանքի արձանագրման մասին փաստաթղթերին ստանալ նրանց ընդունած որոծումների պատճենները (պատճենների տրամադրման համար գանձվող վճարը չի կարող գերազանցել դրանց պատրաստման համար անհրաժեշտ ծախսերը),
• սպառիչ տեղեկատվություն ստանալ Կազմակերպության գործունեության մասին
• ազատ դուրս գալ Կազմակերպությունից,
• մասնակցել Կազմակերպության կողմից կազմակերպված միջոցառումներին։
2. Կազմակերպության անդամը պարտավոր է.
• Կատարել Կազմակերպության կանոնադրական պահանջները և կառավարման մարմինների որոշումները,
• Բարեխղճորեն կատարել կառավարման մարմինների որոշմամբ իր վրա դրված պարտականությունները,
• վճարել անդամավճար։
3. Կազմակերպության անդամըպատասխանատվություն չի կրում Կազմակերպության պարտավորությունների համար, Կազմակերպության պարտավորությունների համար, Կազմակերպությունը պատասխանատվություն չի կչում իր անդամների պարտավորությունների համար։

6. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԸ

1. Կազմակերպությունը՝ որպես սեփականություն ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով։
2. Կազմակերպության գույքի ձևավորման աղբյուր կարող են լինել՝
• Կազմակերպության անդամների ներդրումները,
• Կազմակերպության անդամների վճարումները (անդամավճարները),
• Ձեռնարկատիրական գործունեությունից ստացված միջոցները,
• Իր ստեղծած կամ իր մասնակցությամբ այլ կազմակերպությունից ստացված միջոցները,
• Դրամական մուտքերը պետական բյուջեից,
• նվիրաբերությունները, այդ թվում՝ դրամաշնորհները,
• հանգանակությունները
• օրենքով չարգելված այլ միջոցները։
3. Կազմակերպությունն իրեն պատկանող գույքը տիրապետում, օգտագործում և տնօրինում է իր կանոնադրությամբ սահմանված նպատակների իրականացման համար ու այդ նպատակներին համապատասխան՝ օրենով սույն կանոնադրությամբ սահմանված կարգով։
4. Կազմակերպության անդամները կազմակերպությանը որպես սեփականություն հանձնած գույի (ներառյալ՝ անդամավարները) նկատմամբ իրավուններ չունեն։
5. Կազմակերպության գույքը չի կարող բաշխվել նրա անդամների միջև։

7. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

1. Կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետյալ տեսակները.
• Դասընթացների կազմակերպում,
• Խորհրդատվություն տուրիստական գործունեության վերաբերյալ,
• Հրատարակչական գործունեություն։
2. Կազմակերպությունը վարում է ձեռնարկատիրական գործունեության առանձնացված հաշվառում՝ դրա վերաբերյալ տեղեկությունները ներառելով օրենով նախատեսված հաշվետվություններում։
3. Կազմակերպության կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության արդյունքում ստացված շահույթը օգտագործվում է միայն Կազմակերպության կանոնադրական նպատակների ուղղությամբ։

8. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՄԱՎՈՐՆԵՐԸ

1. Կազմակերպությունը կարող է իր աշխատանքներում ներգրավել կամավորերի։
2. Կազմակերպության կողմից կամավորներ ներգրավելու իրավահարաբերությունների նկատմամբ կիրառվում են «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենը և Հայաստանի Հանարապետության աշխատանքային օրենսգիրը այնանով, որանով այդ կարգավորումները չեն հակասում «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքին։
3. Եթե կամավորի աշխատանքի տևողությունը գերազանցում է շաբաթական 20ժամը ապա Կազմակերպությունը կամավորների հետ կնքում է կամավոր աշխատանքի մասին պայմանագիր։
4. Կամավոր աշխատանքի մասին պայմանագիրը համաձայնություն է կամավորի և Կազմակերպության միջև, որի հիման վրա կամավորն իր կամքով, առանց վարձատրության և որոշակի ժամկետով իրականցնում է կամավոր աշխատանք, իսկ Կազմակերպությունն ապահովում է կամավոր աշխատանքի իրականցման համար անհրաժեշտ, անվտանգ և առողջության համար անվնաս պայմաններ։
5. Կամավոր աշխատանքի մասին պայմանագրում նշվում են՝
• Պայմանագիրը կնքելու տարին, ամիսը, ամսաթիվը, վայրը,
• Կազմակերպության անվանումը,
• Կազմակերպության անունից պայմանագիրն ստորագրող անձի պաշտոնը, անունը, ազգանունը,
• Կամավորի անունը ազգանունը, նրա ցանկությամբ՝ նաև հայրանունը,
• Կամավոր աշխատանքի նկարագիրը և աշխատանքային գործառույթները իրականացման կարգը և պայմանները,
• Կազմակերպության և կամավորի իրավունները և պարտականությունները,
• Աշխատաժամանակի ռեժիմը,
• Պայմանագրի գործողության ժամկետը։
Կամավոր աշխատանքի մասին պայմանագրում կարող են ներառվել նաև կամավոր աշխատանքի վերաբերյալ այլ պայմաններ։

9.ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

1. Կազմակերպության կառավարման մարմիններն են բարձրագույն մարմինը՝ ժողովը, կոլեգիալ մարմինը՝ վարչությունը, գործադիր մաիմինը՝ նախագահը։


10. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎԸ

1. Կազմակերպության կառավարման բարձրագույն մարմինը՝ ժողովը ունի Կազմակերպության կառավարման և գործունեության ցանկացած հարցի վերջնական լուծման վերաբերյալ որոշում ընդունելու իրավունք։
2. Կազմակերպության ժողովը կարող է հրավիրվել հերթական կամ արտահերթ կարգով։ Հերթական ժողովները հրավիրվում են կազմակերպության նախագահի կողմից 4 (չորս) տարին մեկ անգամ։ Կազմակերպության նախագահի անդամների թվաքանակի մեկ երրորդի կամ վերստուգիչ հանձնաժողովի նախաձեռնությամբ Կազմակերպության նախագահի կողմից կարող է հրավիրվելԿազմակերպության արտահերթ ժողով։
Արտահերթ ժողովը գումարվում է նախափեռնությունից ոչ ուշ ան 5 օրվա ընթացքում։ Կազմակերպության ժողովի անցկացման օրվանից ոչ ուշ ան 5 օր առաջ Կազմակերպության նախագահը գրավոր տեղյակ է պահում անդամներին կայանալիք ժողովի մասին՝ նշելով դրա անցկացման ժամկետը տեղը օրակարգը՝ հավաստելով հասցեատիրոջ կողմից ծանուցումը ստանալու փաստը։
3. Կազմակերպության ժողովի իրավասությանն են պատկանում.
• Կազմակերպության կանոնադրությունում փոփոխությունների և լրացումների կատարումը կամ նոր խմբագրությամբ կանոնադրության հաստատումը,
• Կազմակերպության կառուցվածքի հաստատումը,
• այլ իրավաբանական անձի ստեղծումը այլ կազմակերպություններում Կազմակերպության մասնակցության մասին որոշումների ընդունումը,
• Կազմակերպության վարչություն և վերստուգիչ հանձնաժողով կազմավորելու մասին որոշման ընդունումը։
• Կազմակերպության նախագահի ընտրությունն ու ետ կանչելը,
• Կազմակերպության վարչության և վերստուգիչ հանձնաժողովի անդամների ընտրությունն ու ետ կանչելը,
• Կազմակերպության նախագահի և վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունների հաստատումը,
• առնվազն չորս տարին մեկ գործադիր մարմնի կողմից ժողովի գումարմանը նախորդող տարիների ընթացում հաստատված Կազմակերպության գործունեության և գույքի օգտագործման տարեկան հաշվետվությունների հաստատումը,
• իրավական ակտերի պահանջներին և Կազմակերպության կանոնադրությանը հակասող Կազմակերպության մարմինների որոշումների գործողության դադարեցումը,
• կազմակերպության վերակազմակերպման մասին որոշման ընդունումը, գույի փոխանցման ակտի կամ բաժանիչ հաշվեկշռի հաստատումը՝ ացի դատարանի վճռով վերակազմակերպումից,
• կազմակերպության լուծարման մասին որոշման ընդունումը՝ բացի դատարանի վճռով լուծարումից,
• կազմակերպության աուդիտն իրականացնող անձի (աուդիտորի) ընտրությունը, եթե «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենի 26-րդ հոդվածի համաձայն Կազմակերպությունը ենթակա է պարտադիր աուդիտի։
• գործող օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորությունների իրականացումը։
4. Կազմակերպության ժողովն իրավազոր է, եթե նրան մասնակցում են Կազմակերպության բոլոր անդամների կեսից ավելին։
Ժողովում յուրաանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք։
5. Կազմակերպության ժողովում որոշումներն ընդունվում են Կազմակերպության բոլոր անդամների ձայների թվի պարզ մեծամասնությամբ։
6. Ժողովում ներկա անդամների ձայների թվի պարզ մեծամասնությամբ ընտրվում են ժողովում նախագահողը և ժողովի քարտուղարը։
Ժողովում նախագահողը պարտավոր է ստուգել ժողովին Կազմակերպության անդամների մասնակցության իրավասությունը և քվորումը։
7. Կազմակերպության ժողովի ընթացի արձանագրման փաստաթղթերը պահպանվում են ժողովի անցկացումից հետո 5 տարի։


11. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ

1. Կազմակերպության ժողովների միջև ընկած ժամանակաշրջանում Կազմակերպության գործունեությունը ղեկավարում էԿազմակերպության վարչությունը Կազմակերպության նախագահի գլխավորությամբ։
2. Վարչությունն ընտրվում է Կազմակերպության ժողովի կողմից 4 տարի ժամկետով։
3. Վարչության նիստերը գումարվում են առնվազն 3 ամիսը մեկ անգամ Կազմակերպության նախագահի կողմից, ինչպես նա վարչության 1/3-ից ոչ պակաս անդամների, վերստուգիչ հանձնաժողովի պահանջով։
Վարչության որոշումներն իրավասում են, եթե նիստին մասնակցում են վարչության 2/3-ից ոչ պակաս թվով անդամներ։
Վարչության որոշումներն ընդունվում են մասնակիցների ձայների պարզ մեծամասնությամբ։ Ձայների հավասարության դեպքում Կազմակերպության նախագահի ձայնը համարվում է վճռորոշ։
Վարչությունը հաշվետու է Կազմակերպության ժողովին։
4. Կազմակերպության վարչությունը.
• Ընդունում է որոշում Կազմակերպության նոր անդամների անդամակցության, անդամության դադարեցման և անդամությունից հեռացման մասին,
• Իրականացնում է Կազմակերպության ժողովների որոշումների կատարումը
• Նախապատրաստում է Կազմակերպության ժաղովի ննարկմանը ներկայացվող հարցերը առաջարկություններ է ներկայացնում Կազմակերպության ժողովին,
• Հաստատում է անդամավճարների չափը, անդամավճարների վճարման պարբերականությունը և գանձման կարգը,
• սահմանում է Կազմակերպության ղեկավար մարմիններում ընդգրկված անձանց վարձատրության կարգը պայմանները և չափը,
• հաստատում է Կազմակերպության զարգացման ծրագրերը և նրա գործունեությունը կանոնակարգող հիմնական փաստաթղթերը,
• որոշում է կայացնում Կազմակերպության առանձնացված ստորաբաժանումներ և հիմնարկներ ստեղծելու մասին, հաստատում է դրանց կանոնադրությունները
• նախագահի ներկայությամբ ննարկում է Կազմակերպության անդամների ներկայացրած բողոները և կայացնում է համապատասխան որոշում,
• կատարում է ժողովի կողմից իրեն տրված այլ պարտականություններ։

12. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԸ

1. Կազմակերպության նախագահը ղեկավարում, կազմակերպում և կրում է պատասխանատվություն ողջ Կազմակերպության աշխատանի համար։
2. Նախագահն ընտրվում է Կազմակերպության ժողովի կողմից 4 տարի ժամկետով։
Նախագահն ի պաշտոնե հանդիսանում է կազմակերպության վարչության նախագահը։
Նախագահն իր որոշումները կայացնում է միանձնյա։
3. Կազմակերպության նախագահը՝
• Հրավիրում է Կազմակերպության ժողովները վարչության նիստերը, ապահովում է ժողովի և վարչության որոշումների կատարումը,
• Կազմակերպում է Կազմակերպության ժողովները և վարչության նիստերը, ապահովում է ժողովի և վարչության որոշումների կատարումը,
• Կազմակերպում է Կազմակերպության գործունեության հեռանկարային ուղղությունների մշակումը,
• Տնօրինում և կառավարում է Կազմակերպության ցանկացած տեսակի և չափի գույքը, այդ թվում՝ ինանսական միջոցները գործարքներ է կնքում Կազմակերպության անունից,
• Ղեկավարում է Կազմակերպության ընթացիկ գործունեությունը,
• Ներկայացնում է Կազմակերպությունը Հայաստանի Հանրապետությունում և արտասահմանում,
• Առանց լիազորագրի գործում է Կազմակերպության անունից, ներկայացնում է նրա շահերը, կնում է պայմանագրեր և գործարներ տարլիս է լիազորագրեր, բանկային հիմնարկներում բացում է հաշվարկային (այդ թվում՝ արտարժութային) և այլ հաշիվներ արձակում է հրամաններ հրահանգներ կատարման համար տալիս է պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը հաստատում է հաշվետվություններ,
• Հաստատում է Կազմակերպության տարեկան ծախսերի նախահաշվարկը, հաշվապահական հաշվետվությունները տարեկան հաշվապահական հաշվեկշիռը,
• Հաստատում էԿազմակերպության կառուցվածքային ստորաբաժանումների ցանկը և հաստիքները,
• Հաստատում է Կազմակերպության գործունեությունը կանոնակարգող ներին փաստաթղթերը, այդ թվում՝ նրա առանձնացվածստորաբաժանումների, հիմնարկների ներին կարգապահական և այլ կանոնները,
• Հաստատում է իր և ազմակերպության մարմինների հաշվետվությունները, ժողովի գումարմանը նախորդող տարիների Կազմակերպության գործունեության և գույի օգտագործման տարեկան հաշվետվությունները, որոն 4 տարին մեկ անգամ, վերստուգիչ հանձնաժողովի եզրակացության հետ միասին, ներկայացնում է ժողովի հաստատմանը,
• Իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ։
4. Կազմակերպության նախագահը և վարչությունը կրում են օրենքով նախատեսված պատասխանատվություն օրենների, իրավական այլ ակտերի, Կազմակերպության կանոնարության, ժողովի որոշումների կամ կնքված պայմանագրերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար։

13. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ, ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

1. Կազմակերպության գործունեության նկատմաբ վերահսկողությունն իրականացնում է կազմակերպության վերստուգիչ հանձնաժողովը։
2. Կազմակերպության վերստուգիչ հանձնաժողովն ընտրվում է Կազմակերպության ժողովի կոմից 4 տարի ժամկետով։
3. Կազմակերպության նախագահը և վարչության անդամները չեն կարող լինել վերստուգիչ հանձնաժողովի անդամ։
4. Վերստուգիչ հանձնաժողովն իր աշխատանքներն իրականացնում է նիստերի ձևով, որոնք հրավիրվում են տարեկան երկու անգամ։
Վերստուգիչ հանձնաժողովը կարող է հարցեր քննարկել և որոշումներ կայացնել, եթե նիստին մասնակցու են հանձնաժողովի անդամների կեսից ավելին։ Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների պարզ մեծամասնությամբ։
Հանձնաժողովն իր կազմից ընտրում է իր նախագահին։
Հանձնաժողովի նախագահի, հանձնաժողովի անդամների 1/3-ի, կամ Կազմակերպության նախագահի պահանջով կարող են հրավիրվել վերստուգիչ հանձնաժողովի արտահերթ նիստեր։
5. Վերստուգիչ հանձնաժողովն իրավասու է.

• Տարին մեկ անգամ իրականացնել Կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեության ստուգում,
• ծանոթանալ Կազմակերպության գործունեությանն առնչվող բոլոր փաստաթղթերին և գրավոր ձևով պարտադիր քննարկման ենթակա առաջարկություններ ներկայացնել Կազմակերպության եկավար մարմիններին,
• Կազմակերպության պաշտոնատար անձանցից, անդամներից և աշխատողներից պահանջել և ստանալ գրավոր կամ բանավոր տեղեկատվություն,
• Իրականացնել սույն կանոնադրությունից կամ Կազմակերպության բարձրագույն մարմնի որոշումներից բխող այլ լիազորություններ։
6. Կազմակերպության գործունեության և գույքի օգտագործման վերաբերյալ հաշվետվությունները ժողովի հաստատմանն են ներկայացվում դրանց վերաբերյալ վերստուգիչ հանձնաժողովի եզրակացության հետ միասին։
7. Կազմակերպության շահերը վտանգելու կամ պաշտոնատար անձանց թույլ տված չարաշահումներ հայտնաբերելու դեպքում վերստուգիչ հանձնաժողովն իրավունք ունի պահանջելու Կազմակերպության արտահերթ ժողովի անցկացում։
8. Կազմակերպության «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածով սահմանված դեպքերում, կարգով և ժամկետներում ներկայացնում է հաշվետվություն։ Սույն հաշվետվությանը կից ներկայացվում է վեստուգիչ հանձնաժողովի եզրակացությունը, որն առնվազն պարունակում է տեղեկություններ՝
• Կազմակերպության գույքի և ստացման աղբյուրների մասին,
• Կազմակերպության իրականացրած ծրագրերի և դրանց արդյունավետության մասին,
• ծրագրերի իրականացման ընթացքում ծախսված միջոցների մասին։
Սույն հաշվետվությունը հրապարակման պահից պահպանվում է 5 տարի։

14. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ

1. Կազմակերպության կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելը կազմակերպության ժողովի բացառիկ իրավասությունն է։
2. Կազմակերպության կանոնադրության փոփոխությունները երրորդ անձանց համար իրավաբանական ուժ են ձեռք բերում դրանց գործող օրենսդրությամբ սահմանված կարգով պետական գրանցման պահից։


15. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

1. Կազմակերպության վերակազմակերպումը իրականցվում է նրա ժողովի որոշմամբ՝ գործող օրենսդրությամբ սահմանված կարգով։
Կազմակերպության վերակազմակերպումը դատական կարգով հնարավոր է միայն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով։
2. Կազմակերպության լուծարումը հանգեցնում է դրա դադարմանը՝ առանց իրավունքներն ու պարտականություններն իրավահաջորդության կարգով այլ անձանց փոխանցվելու։
Կազմակերպությունը կարող է լուծարվել՝
• Կազմակերպության ժոովի որոշմամբ,
• Օրենքով նախատեսված դեպքերում և կարգով՝ դատարանի վճռով։
3. Կազմակերպության լուծարումն իրականացվում է իրավաբանական անձանց լուծարման ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, ժամկետներում և պայմաններով։
4. Կազմակերպությունը լուծարվելու դեպքում պարտադիր վճարումներն իրականացնելուց և օրենքովսահմանված կարգով պարտատերերի պահանջները բավարարելուց հետո մնացած գույքն ուղղվում է կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված նպատակների իրականացմանը, իսկ դրա անհնարինության դեպքում այն փոխանցվում է պետական բյուջե։
5. Կազմակերպությունը համարվում է լուծարված, իսկ նրա գործունեությունը՝ դադարած, պետական գրանցման պահից։

ԿՏ