News
     »

ԳԻԴ - ԶԲՈՍԱՎԱՐՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ

2021-09-10

Աշխարհում և հատկապես Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները մեծ մարտահրավերների առաջ են կանգնեցրել նաև զբոսավարներին և բոլոր նրանց ովքեր ուզում են ընտրել այս հետաքրքիր և այլևս խիստ պատասխանատու մասնագիրությունը։
Գիլդիայի դպրոցը շարունակում է իր գործունեությունը և կրկին սկսում է զբոսավարի պատրասման վեցամսյա դասընթացը։

Մեր դպրոցում արդեն ավանդույթ դարձած անհատական և ժամանակի հրամայականին համահունչ մոտեցումները լավագույն հնարավորությունն են բոլոր նրանց համար, ովքեր նպատակ ունեն ավելի խորքից ճանաչել Հայաստանը՝ այն թե՛ մեր, թե՛ միջազգային հանրությանը ներկայացնել կարողանալու համար։

ԴԱՍԸՆԹԱՑԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է ՏԱԼԻՍ
• ձեռք բերել արդի և պահանջված մասնագիտություն
• ձեռք բերել գիտելիքներ տարբեր ոլորտներից
• ձեռք բերել մասնագիտական պրակտիկ հմտություններ
• տիրապետել մասնագիտական էթիկային
• նորովի բացահայտել սեփական երկրի պատմությունն ու մշակույթը
• ձեռք բերել երկիրը զբոսաշրջիկներին ըստ արժանվույն ներկայացնելու կարողություն
• դառնալ պահանջված մասնագետ, ինչը մեր օրերում խիստ անհրաժեշտ է
• ծանոթություն տուրիստական գործակալությունների հետ, հնարավոր աշխատատեղի հեռանկարով
• լավ վաստակել

ԴԱՍԸՆԹԱՑԸ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ Է
նրանց համար, ովքեր
• ցանկանում են դառնալ զբոսավար
• ցանկանում են ունենալ մասնագիտական աճ
• ցանկանում են տիրապետել ամենատարբեր գիտելիքների իրենց երկրի մասին
• տիրապետում են օտար լեզվի
• սիրում են ճամփորդել

2021-04-17

Ցավալի լուր...
Մեր սիրելի, հարգելի, կենսուրախ Ալինան, տիկին Ալինան, Ալինա Խաչատրյանը աշխարհափոխ եղավ...
Անհավատիալի է... Ցավալի է... Հոգուդ լույս իջնի...
Ցավակցություն և վշտակցություն մեզ, մեր տիկին Ալինայի բոլոր հարազատներին, ընկերներին և ուսանողներին...

Հոգեհանգիստը կկայանա ապրիլի 19ին ժամը 18:00-20:00 Միքայելյան ինստիտուտի հարևանությամբ գտնվող սգո սրահում։ Հասցեն՝ Հասրաթյան 9 փողոց։

ՄԱՀԱԶԴ

2021-04-14

Խորը վշտով տեղեկացանք արտակարգ և լիազոր դեսպան, Հայ Զբոսավարների Գիլդիայի սիրված, հավատարիմ բարեկամ Արման Նավասարդյանի մահվան մասին։ Ցավոք Գիլդիայի կողմից նախատեսված այս տարվա հանդիպում-դասախոսությունները տեղի չեն ունենա։
Մեր ցավակցությունն ենք հայտնում պարոն Նավասարդյանի ընտանիքին, ընկերներին, գործընկերներին և ուսանողներին։ Որպես մխիթարանք մեզ մնացին Արման Նավասարդյանի մասին հիշողություններն ու փորձառու դիվանագետից ստացած գիտելիքները։ Շնորհակալություն

Ապրիլի 7

2021-04-07

Կինը՝ մայրության գրավականն է,
Մայրը՝ տիեզերական գեղեցկության։
Սիրելի մայրեր, օրհնյալ եք ու Սուրբ, և հաղորդակից աստվածային Արարչությանը։

Սուրբ Զատիկ

2021-04-04

Քրիստոս հարյավ ի մեռելոց,
Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի։