Լուրեր
 «    

Գիդերի պատրաստման դասընթացներ

2007-12-03

Հայ Զբոսավարների Գիլդիան կազմակերպում է գիդերի պատրաստման դասընթացներ դեկտեմբերի 3-ից մարտի 30-ը:

ՀԶԳ-ն Եգիպտոսում ...

2007-02-20

2007թ. հունվարին ՀԶԳ-ն մասնակցեց Կահիրեյում Զբոսավարների Ասոցիացիաների Համաշխարային ֆեդերացիայի 12-րդ համաժողովին:

ՀԶԳ անդամների վերապատրաստում և մասնագիտական հմտությունների զարգացում

2006-10-26

ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ Կրթական զարգացման ակադեմիայի կողմից իրականացվող «Մարդկային և ինստիտուցիոնալ ներուժի զարգացում» և «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» ծրագրերի օժանդակությամբ Հայաստանի զբոսավարների գիլդիայի անդամների և Հայաստանի զբոսավարների դպրոցի շրջանավարտների համար 2006թ. հոկտեմբերի 24-31-ը կազմակերպվեց յոթնօրյա դասընթաց, որի նպատակն էր օգնել մասնակիցներին զարգացնել զբոսաշրջիկներին որակյալ ծառայություններ մատուցելու իրենց ունակությունները:
Դասընթացն անցկացրեցին Զբոսավարների ասոցիացիաների համաշխարհային ֆեդերացիայի /WFTGA/ կողմից հավաստագրված վերապատրաստողներ Ջենի Օթլոնը և Ֆելիսիտաս Րեսսինգը:

Դասընթացն անդրադարձավ հետևյալ թեմաներին.
1. Զբոսավարի հաղորդակցման և պրեզենտացիայի հմտությունների զարգացում:
2. Զբոսաշրջիկների հետ աշխատող զբոսավարի գործառնական հմտությունների զարգացում:
3. Գիտելիքների կառավարման հմտությունների բարելավում:
4. Ուսուցման հմտությունների զարգացում զբոսավարներ վերապատրաստողների համար:

Զբոսավարների ուսուցման ծրագրի շրջանակներում կազմակերպվեցին այցեր հայտնի տեսարժան վայրեր, որտեղ մասնակից զբոսավարները ունեցան իրենց գիտելիքները պրակտիկայում կիրառելու հնարավորություն:
Դասընթացն իրականացվեց Անի Պլազա հյուրանոցում քսանհինգ մասնակցի համար:
Ուսուցման դասընթացից հետո իրականացվեց ևս մեկ ծրագիր` «Զբոսավարների վերապատրաստողների ուսուցում», որն իրականացվեց նոյեմբերի 2-ից 4-ը: Այս դասընթացին մասնակցեցին ՀԶԳ 10 դասընթացավար, որից 5-ը հաջողությամբ ավարտեցին այն և ստացան դասընթացավարի միջազգային որակավորում: