Լուրեր
 «    »

Զբոսաշրջության համաշխարհային օր 27.09.2020

2020-09-27

Հայ Զբոսավարների Գիլդիան շնորհավորում է իր գործընկերներին և ճանապարհորդներին Տուրիզմի Համաշխարհային oրվա առթիվ: Գիլդիան ընդգծում է Զբոսաշրջության կարևորը դերը ամբողջ աշխարհում մարդկային շփման և կայունության գործում: Մենք խաղախություն և ապահով կյանք ենք ցանկանում բոլոր երկրների՝ այդ թվում Արցախի Հանրապետության, քաղաքներում և գյուղերում, ապրող բնակիչներին և զբոսաշրջիկներին: Մինչ Հայաստանի և Արցախի Հանրապետությունների խաղաղ բնակչությունը զբաղված է բերքահավաքով “վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական կողմը ակտիվ հրետակոծություն է սկսել՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:” (27 սեպտեմբերի, 2020)
https://www.mfa.am/hy/interviews-articles-and-comments/2020/09/27/mfa_st_nk/10462

Հայ Զբոսավարների Գիլդիան դատապարտում է ագրեսիայի ցանկացած դսևորում, որը վտանգում է մարդկային կյանքեր: Ցանկանում ենք բոլորին խաղաղություն և տուրիզմի զարգացում:
/123_SITE/123_images/news.143-0.any.Eiwk8LLWkAYv9Zb.png

Հայաստանի Երրորդ Հանրապետության անկախության 29-րդ տարելիցը

2020-09-21

Գիլդիան նշում է Հայաստանի Հանրապետության անկախության տոնը շատ սիրելի Զառա Կարապետյանի հետ, ընտանեկան համով, հոտով, ջերմ միջավայրում, Արցախ կատարած այցի հիշողությունները թարմացնելով և ապագայի նկատմամբ հետաքրքիր ծրագրեր կազմելով։
/123_SITE/123_images/news.142-0.any.Tasty Guest House .jpg/123_SITE/123_images/news.142-1.any.119993665_370915637272991_7924062652582101879_n.jpg/123_SITE/123_images/news.142-2.any.120018403_314251339872757_7978733477874109231_n.jpg/123_SITE/123_images/news.142-3.any.120109648_331245944644586_4155236775779612482_n.jpg

Գիլդիան ճանաչողական այց կատարեց ՊՈՐՏ-ԱՅԱՍ

2020-07-17

Սիրելի գործընկերներ, հայրենակիցներ, 17.07.2020 Գիլդիայի դեպի PORT AYAS - Պորտ Այաս կատարած ճանաչողական այցի արդյունքում պատիվ ունենք Ձեր ուշադրությունը հրավիրելու թերևս շատերիս ծանոթ «Կիլկիա» առագաստանավի պատմությունը ներկայացնող «Արարում» ֆիլմը, որը մեծ սիրով մեզ տրամադրեց նավապետ Կարեն Բալայանը։
ֆիլմ https://drive.google.com/file/d/1bmC1yQitz2hcMDfaPCdPZ5bM3NlMU4rd/view

Այն ինչ տարիներ առաջ արեցին մի խումբ համախոհ նվիրյալներ, որոնց տեսակը «Խենթ» ենք անվանում, անգնահատելի է Հայ ժողովրդի, Հայոց պետականության, Հայոց անցած ու գալիք ճանապարհի և թողած ժառանգության համար։

Կրկին շնորհակալություն ենք հայտնում PORT AYAS - Պորտ Այաս -ի ողջ անձնակազմին՝ ի դեմս Աննա Մարալչյանի, ջերմ ընդունելության, ինչպես նաև նավապետ Կարեն Բալայանին հետաքրքիր և ժամանակից դուրս պատմական Էքսկուրսի համար։
/123_SITE/123_images/news.141-0.any.Copy of IMG_9355_sm-1.jpg/123_SITE/123_images/news.141-1.any.London.jpg/123_SITE/123_images/news.141-2.any.Copy of In AYAS.jpg

Թանգարանների միջազգային օր

2020-05-18

Սրտանց շնորհավորում ենք «Մուսաների տան» պահապաններին ինչպես նաև նրանց բոլոր այցելուներին թանգարանների միջազգային օրվա առթիվ։ Չնայած այս տարի թանգարանները հասանելի են միայն վիրտուալ եղանակով, մաղթում ենք հնարավորինս շուտ այցելուներ ընդունել «իրական շփում՝ իրական միջավայրում» ձաչափով։

Քրիստոս հարյավ ի մեռելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի։

2020-04-12

Թող բոլոր սրտերին Հարության լուրը մեծ ուժ տա, թող բոլորի մտքերը պայծառ լույսով լցվեն, թող Ոգու հավերժության գիտակցումը աշխարհիս բարի դարձնի և խաղաղություն տա։

Առողջ եղեք, ստեղծագործեք, ինքնակրթվեք, պատրաստ եղեք Հայաստանը նոր, վերափոխված աշխարհին ներկայացնելուն։

Սիրով,
ՀԶԳ վարչություն