Լուրեր
     »

Տարեդարձ

2020-11-25

Ազգի պաշտպանությունը կին-տղամարդ չի ճանաչում, թեկուզ մահակով՝ պետք է մեր երկիրը պահենք։

Մոնթե Մելքոնյան

ԲԱՐԻ ԿԱՄՔԻ ԲՈԼՈՐ ՄԱՐԴԿԱՆՑ

2020-10-01

Մարդի՛կ, մենք չենք խոսում Հայաստանի կամ Ադրբեջանի մասին, որը համառորեն մեզ են ներշնչում լրատվամիջոցները։ Չենք խոսում նաև Ռուսաստանի և Թուրքիայի, կամ էլ Եվրամիության և ԱՄՆ-ի մասին։

Խոսքը գնում է Լեռնային Ղարաբաղի մասին։ Արցախը (Լեռնային Ղարաբաղը) անապատային տարածք չէ։ Այնտեղ մարդիկ են ապրում։ Եվ կարևոր չէ թե ազգային ինչ պատկանելություն ունեն։ Բոլոր մարդիկ ազատության իրավունք ունեն։ Արցախում ապրող մարդիկ ուզում են ազատ ապրել։ Նրանք ուզում են ինքնուրույն տնօրինել իրենց ճակատագիրը և հրաժարվում են ապրել որևէ մեկի լծի տակ։

Այս մարդիկ արժանի են ամենաբարձր հարգանքի։ Նրանք, որոնց համար ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԱՐԺԵՔ չէ, այս իրավիճակում հուսահատության գիրկը կընկնեին։ Չնայած Ադրբեջանի նավթադոլարներին և աշխարհով մեկ տարածվող սուտ լուրերին՝ Լեռնային Ղարաբաղի ու նրա ձգտումների մասին, Արցախի բնակիչները համռորեն պաշտպանում են իրենց ազատության իրավունքը։ Լավ է կանգնած մեռնել, քան ծնկած ապրել։

Եթե կողմ եք ԱԶԱՏՈՒԹՅԱՆԸ ուրեմն կողմ եք Լեռնային Ղարաբաղին։ Անհանար է կողմ լինել ԱԶԱՏՈՒԹՅԱՆԸ և դեմ լինել Լեռնային Ղարաբաղին։

Այս տեսանկյունից Ադրբեջանը ագրեսոր պետություն է։ Գիտակցելով դա՝ դուք դադարում եք կախված լինել ուրիշի կեղծ տեղեկատվությունից և կարող եք դատել միայն խղճով առաջնորդվելով։ Մարդուն չի կարելի ստիպել դեմ գնալ սեփական խղճին։ Չի կարելի նաև մանիպուլյացիայի ճանապարհներով խոչընդոտել, որ մարդը գործի իր խղճի համաձայն։ Սա ավելի վատ է քան թագավարակը (COVID-19):

Արդար և երկար կյանք բոլորիդ։

Տես այլ լեզուներով՝
https://www.facebook.com/armenianguidesguild/posts/931730747339010?__tn__=K-R

Զբոսաշրջության համաշխարհային օր 27.09.2020

2020-09-27

Հայ Զբոսավարների Գիլդիան շնորհավորում է իր գործընկերներին և ճանապարհորդներին Տուրիզմի Համաշխարհային oրվա առթիվ: Գիլդիան ընդգծում է Զբոսաշրջության կարևորը դերը ամբողջ աշխարհում մարդկային շփման և կայունության գործում: Մենք խաղախություն և ապահով կյանք ենք ցանկանում բոլոր երկրների՝ այդ թվում Արցախի Հանրապետության, քաղաքներում և գյուղերում, ապրող բնակիչներին և զբոսաշրջիկներին: Մինչ Հայաստանի և Արցախի Հանրապետությունների խաղաղ բնակչությունը զբաղված է բերքահավաքով “վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական կողմը ակտիվ հրետակոծություն է սկսել՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:” (27 սեպտեմբերի, 2020)
https://www.mfa.am/hy/interviews-articles-and-comments/2020/09/27/mfa_st_nk/10462

Հայ Զբոսավարների Գիլդիան դատապարտում է ագրեսիայի ցանկացած դսևորում, որը վտանգում է մարդկային կյանքեր: Ցանկանում ենք բոլորին խաղաղություն և տուրիզմի զարգացում:
/123_SITE/123_images/news.143-0.any.Eiwk8LLWkAYv9Zb.png

Հայաստանի Երրորդ Հանրապետության անկախության 29-րդ տարելիցը

2020-09-21

Գիլդիան նշում է Հայաստանի Հանրապետության անկախության տոնը շատ սիրելի Զառա Կարապետյանի հետ, ընտանեկան համով, հոտով, ջերմ միջավայրում, Արցախ կատարած այցի հիշողությունները թարմացնելով և ապագայի նկատմամբ հետաքրքիր ծրագրեր կազմելով։
/123_SITE/123_images/news.142-0.any.Tasty Guest House .jpg/123_SITE/123_images/news.142-1.any.119993665_370915637272991_7924062652582101879_n.jpg/123_SITE/123_images/news.142-2.any.120018403_314251339872757_7978733477874109231_n.jpg/123_SITE/123_images/news.142-3.any.120109648_331245944644586_4155236775779612482_n.jpg

Գիլդիան ճանաչողական այց կատարեց ՊՈՐՏ-ԱՅԱՍ

2020-07-17

Սիրելի գործընկերներ, հայրենակիցներ, 17.07.2020 Գիլդիայի դեպի PORT AYAS - Պորտ Այաս կատարած ճանաչողական այցի արդյունքում պատիվ ունենք Ձեր ուշադրությունը հրավիրելու թերևս շատերիս ծանոթ «Կիլկիա» առագաստանավի պատմությունը ներկայացնող «Արարում» ֆիլմը, որը մեծ սիրով մեզ տրամադրեց նավապետ Կարեն Բալայանը։
ֆիլմ https://drive.google.com/file/d/1bmC1yQitz2hcMDfaPCdPZ5bM3NlMU4rd/view

Այն ինչ տարիներ առաջ արեցին մի խումբ համախոհ նվիրյալներ, որոնց տեսակը «Խենթ» ենք անվանում, անգնահատելի է Հայ ժողովրդի, Հայոց պետականության, Հայոց անցած ու գալիք ճանապարհի և թողած ժառանգության համար։

Կրկին շնորհակալություն ենք հայտնում PORT AYAS - Պորտ Այաս -ի ողջ անձնակազմին՝ ի դեմս Աննա Մարալչյանի, ջերմ ընդունելության, ինչպես նաև նավապետ Կարեն Բալայանին հետաքրքիր և ժամանակից դուրս պատմական Էքսկուրսի համար։
/123_SITE/123_images/news.141-0.any.Copy of IMG_9355_sm-1.jpg/123_SITE/123_images/news.141-1.any.London.jpg/123_SITE/123_images/news.141-2.any.Copy of In AYAS.jpg