Новости
     »

2023-01-16

Ամանոր 2023

2022-12-31

Եվս մեկ տարի անցավ տեղը տալով Նորին։ Նոր հույսեր, նպատակներ, ցանկություններ, երազանքներ... բոլորիս հատուկ։ Հատկապես այս գիշեր բոլոր երազանքները էլեկտրական հոսանքի պես անցնում են տնից խրամատ, սահմանից անսահմանություն, գերությունից ազատում տանող սրտի ճանապարհով։ Թո՛ղ Նոր տարին Արցախի ու Հայաստանի գերությունից ազատագրվելու տարի լինի։
Բոլորիս մաղթում ենք սեր, առողջություն, հաստատուն կամք և միություն։
Սիրով ձեր Գիլդիա

ԳԻԴ - ԶԲՈՍԱՎԱՐՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ

2022-06-13

ԳԻԴ - ԶԲՈՍԱՎԱՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ ԳԻԼԴԻԱՅԻ ԴՊՐՈՑՈՒՄ
Ձեռք բեր նոր, հետաքրքիր, դինամիկ, բազմաբնույթ նաև լավ վարձատրվող մասնագիտություն կրթվելով տուրիզմի գիտակ և փորձառու մասնագետների մոտ։

• Հայ Զբոսավարների Գիլդիա ՀԿ Անկախ Հայաստանում գիդ-զբոսավարների առաջին միությունն է և իր 17-ամյա փորձով մեծ ներդրում ունի ՀՀ Զբոսաշրջության զարգացման գործում։
• Հայ Զբոսավարների Գիլդիայի դպրոցն արդեն երկար տարիներ պատրաստում է մասնագետների, ովքեր դարձել են զբոսաշրջության ոլորտի այցեքարտն ու ՀՀ արժանի «դեսպանը»։
• Գիլդիան WFTGA (տուրիստական գիդերի ասոցիացիաների համաշխարհային ֆեդերացիայի) միակ անդամն է ՀՀ-ում։ Գիլդիայի դպրոցի լավագույն սաներին տրվում է բացառիկ հնարավորություն՝ վերապատրաստվելու WFTGA Երևանյան թրեյնինգ կենտրոնում, որը միակն է տարածաշրջանում և երկրորդը՝ ողջ աշարհում։

Новый Год 2022

2022-01-05

Дорогие друзья, гиды, партнеры в сфере туризма, мы живем во времена суровых испытаний и кардинальных перемен. Желаем всем крепкого здоровья, выдержки и осознанной преданности к нашей Родине, семье и человеческим ценностям в целом.

С новым годом и рождеством

ԳԻԴ - ԶԲՈՍԱՎԱՐՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ

2021-12-06

Աշխարհում և հատկապես Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները մեծ մարտահրավերների առաջ են կանգնեցրել նաև զբոսավարներին և բոլոր նրանց ովքեր ուզում են ընտրել այս հետաքրքիր և այլևս խիստ պատասխանատու մասնագիրությունը։
Գիլդիայի դպրոցը շարունակում է իր գործունեությունը և կրկին սկսում է զբոսավարի պատրասման վեցամսյա դասընթացը։

Մեր դպրոցում արդեն ավանդույթ դարձած անհատական և ժամանակի հրամայականին համահունչ մոտեցումները լավագույն հնարավորությունն են բոլոր նրանց համար, ովքեր նպատակ ունեն ավելի խորքից ճանաչել Հայաստանը՝ այն թե՛ մեր, թե՛ միջազգային հանրությանը ներկայացնել կարողանալու համար։

ԴԱՍԸՆԹԱՑԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է ՏԱԼԻՍ
• ձեռք բերել արդի և պահանջված մասնագիտություն
• ձեռք բերել գիտելիքներ տարբեր ոլորտներից
• ձեռք բերել մասնագիտական պրակտիկ հմտություններ
• տիրապետել մասնագիտական էթիկային
• նորովի բացահայտել սեփական երկրի պատմությունն ու մշակույթը
• ձեռք բերել երկիրը զբոսաշրջիկներին ըստ արժանվույն ներկայացնելու կարողություն
• դառնալ պահանջված մասնագետ, ինչը մեր օրերում խիստ անհրաժեշտ է
• ծանոթություն տուրիստական գործակալությունների հետ, հնարավոր աշխատատեղի հեռանկարով
• լավ վաստակել

ԴԱՍԸՆԹԱՑԸ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ Է
նրանց համար, ովքեր
• ցանկանում են դառնալ զբոսավար
• ցանկանում են ունենալ մասնագիտական աճ
• ցանկանում են տիրապետել ամենատարբեր գիտելիքների իրենց երկրի մասին
• տիրապետում են օտար լեզվի
• սիրում են ճամփորդել