Новости
Հայաստանի Հարապետության Անկախության Օր 21.09.2024
2024-09-21
Հայաստանի Հանրապետության անկախության 33րդ տարեդարձն է։ Աշխարհիս հայտնի հնագույն ազգերից մեկի, հայ ժողովրդի թերևս երիտասարդ պետականության տարեդարձը։ Ինչպես մարդը, այնպես էլ ազգերը ծնվում են ազատ լինելու լիիրավ ու բացարձակ կամքով։ Ազատությունը բնածին վիճակ է։ Հետաքրքիր տարիք է. 33։ Հայոց ազգը իր ազատության համար մշտական պայքարի մեջ է, գուցե նրանից է, որ նվաճողական դիրքորոշում չի ցուցաբերում։ Դա էլ է բնածին հատկություն։ Ամեն ինչ եղել է, փորձություն, հիասթափություն, հուսախափություն, դավաճանություն ու միևնույն ժամանակ հերոսական անձնուրաց պայքար, սեր ու նվիրում։ Շատ են բացերը, թերացումները, մեծ է կորուստն ու դրա պատճառած ցավը։ Ժամանակն է դասեր քաղել և հարություն առնել մեռելներից։ Հայը կենսունակ երևույթ է, ուրեմն իր պետականությունը նույնպես պիտի ապրի։ Մեծ կամք, համբերություն և նվիրում ենք մաղթում բոլորիս, ողջ հայությանը, անկախ աշխարհագրական դիրքից և կրկնում Եղիշե Չարենցի խոսքը. ՈՎ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ, ՔՈ ՄԻԱԿ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՔՈ ՀԱՎԱՔԱԿԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ Է։
Հուլիսի 5-ը Հայաստանի սահմանադրության օրն է
2024-07-05
Այսօր ՀՀ Սահմանադրության օրն է։
Հիշեցում և մեջբերում ՀՀ Սահմանադրության հիմնարար և համազգային նպատակների մասին 1995թ։
Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները, իրականացրած ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, նվիրված հայրենիքի հզորացմանը և բարգավաճմանը, ապահովելու համար սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը, հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին, ընդունում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը:

Հաղթանակի օր
2024-05-09
Մայիսի 9-ը հայոց պատմության էջերում ամրագրված է որպես հաղթանակի և ազատագրման օր։ Առհասարակ մայիսը հայոց օրացույցի մեջ հաղթանակների ամիս է։
Այո՛ մեր հաղթանակները ամրագրված են շա՜տ թանկ գնով։ Մենք պարտավոր ենք հիշել բոլոր ժամանակների մեր հերոսներին։ Պարտավոր ենք գնահատել նրանց մեծ զոհաբերությունը՝ գալիք սերունդներին ուղղված այն մեծ նվերը, որը նրանք մատուցեցին հզոր հայրենիքի, արժանապատիվ կյանքի, ազատության և խաղաղության համար։
Այսօր՝ 09.05.2024 Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին տոնում է նաև Քրիստոսի համբարձման օրը։ Գուցե այս հանգամանքը ևս նշան է, որ պետք է վեր լինենք բոլոր ճղճիմ և վախ ներշնչող սին ու դատարկ պարտադրված արժեքներից։
Անկախ մերօրյա կորստալի ծանր վիճակից, պետք է միշտ հիշել և գնահատել հայոց քաջ, խելացի, ազնիվ, արարող տեսակը և այդ տեսակը օրինակ դարձրած ապրել՝ վերագտնելով հայոց ինքնությունը։
Խոնարհվում ենք մեր բոլոր հերոսների անմար հիշատակի առաջ։
Հիշեցնում ենք, որ բոլորս շատ անելիք ունենք Հայաստանը որպես հզոր և միացյալ պետություն կրկին վերագտնելու գործում։