News
     »

ՄԱՀԱԶԴ

2024-02-27

Հարգելի ՀԶԳ անդամներ, սրտի ցավով հայտնում ենք, որ մեր սիրելի ընկեր Զառա Պողոսյանը աշխարհափոխ է եղել։
Ափսոսում ենք շատ ու ցավակցում հարազատներին և գործ-ընկերներին։
Սիրելի Զարուհի քեզ կհիշենք քո մեղմ ու բարի ժպիտով։ Հոգիդ լույսի մեջ։
Հոգեհանգիստը վաղը՝ փետրվարի 28-ին ժամը 18։00֊20։00ը, Շահումյանի Սան Լազարո սգո սրահում, հուղարկավորությունը հաջորդ օրը՝ ժամը 14։00ին։

Այսօր Անդրանիկ Զորավարի ծննդյան օրն է։

2024-02-25

Իբրև արծիվ սավառնում ես լեռ ու ժայռ,
Թնդացնում ես երկինք, գետինք տենչավառ,
Սուրբ անունդ պետք է հիշվի դարեդար.
Հսկա լերինք քեզ ապաստան, Անդրանի՛կ:

Թշնամիներ երբ լսեն քո անունը,
Օձերի պես պիտ սողան իրանց բույնը,
Երակներիդ ազնիվ քաջի արյունը
Չցամաքի մինչ հավիտյան, Անդրանի՛կ:

Հայոց կուսանք դափնյա պսակ թող հյուսեն,
Քնքույշ ձեռամբ քո ճակատը պսակեն,
Գոհարներով անվախ կուրծքդ զարդարեն,
Կեցցե՛ս հավետ դու անսասան, Անդրանի՜կ:

Հայաստանի սոխակները քեզ համար
Թող դայլայլեն գիշեր-ցերեկ անդադար
Անհաղթ մնաս դու քաջ, կռվի սիրահար,
Հայրենիքին տեր ու պաշտպան, Անդրանի՜կ։

Գուսան Շերամ

International Tourist Guide Day 2024

2024-02-21

Dear colleagues, the Armenian Guides Guild congratulates all of you on our professional holiday, wishes you peace, health and steadfast will in the responsible work of a tourist guide.

Մայրենի լեզվի օրն է

2024-02-21

Այսօր մեր մայրենի լեզվի, Հայոց լեզվի օրն է։ Անաղարտ պահենք մեր ինքնության հիմնասյունը և այդ առանցքի շուրջ ձևավորված հարուստ մշակութային ժառանգությունը։ Ճանաչենք և ամեն վայրկյան և ամեն տեղ պահպանենք այն, գնահատենք և պաշտպանենք։

Այսօր Հարնտ Մաթևոսյանի ծննյան 89րդ տարելիցն է

2024-02-12

Այստեղ դուք ունիք մեկը, որ մեծ անձնավորություն է համաշխարհային գրականության մեջ: Ան Հրանտ Մատթէոսյանն է: Որևէ ազգի մեջ իրմե լավ պատմություն գրող չկա: Անոր գրությունները խորունկ ձևով ցույց կուտան հայոց մասնակցություն մարդկության պատմության: Ուրիշ ազգության մեջ ուրիշ գրող Հրանտ Մատթէոսյանի պես չի կրնար գրել: Ես կարդացած եմ իր գործերը թարգմանությամբ: Ինքը հայության մասին կգրե, և այդ հայությունը այնքան ճիշտ է, որ ես կզարմանամ, կուրախանամ և հպարտ կզգամ: Շատ գրողներ, բանաստեղծներ ունիք, բայց պետք է ներեք ինձի, եթե ըսեմ, որ ան ուժը, որ անհրաժեշտ է, հսկայակա՜ն, Հրանտ Մատթէոսյանի մեջ է: Եվ կուրախանամ, որովհետև ազգ մը, պիտի ընդունիք աս, աշխարհին կճանչցվի իր արվեստով: Եվ որ արվեստը այդքան ահագին ըլլա, օտարին միտքին մեջ ազգն ալ կմեծնա:

Վիլյամ Սարոյան

Լուս. panorama.am կայքից