Services

Զբոսավարների վերա/պատրաստման դասընթացներ 2025

Հայ Զբոսավարիների Գիլդիայի դպրոցը մեկնարկում է 2025թ. զբոսավարների վերա/պատրաստման դասընթացները։

Սույն դասընթացները լավ հնարավորություն են զբոսավարի մասնագիտություն ստանալու համար։

Գրանցման վերջնաժամկետն է 2025թ. փետրվարի 5-ը ներառյալ։

Մենք սպասում ենք բոլոր նրանց ովքեր սրտացավ են իրենց երկրի ներկային և ապագային ու դիտարկում են զբոսավարի աշխատանքը որպես մասնագիտություն։

Դասընթացը ներառում է պահանջվող ինչպես տեսական, այնպես էլ գործնական գիտելիքների և հմտությունների ամբողջական փաթեթ։

Դասընթացը վարում են WFTGA* միջազգային և ազգային որակավորում ունեցող առաջատար մասնագետներ, ինչպես նաև առընչվող ոլորտների անվանի ներկայացուցիչներ՝ պատմաբաններ, աստվածաբաններ, հոգևորականներ, ճարտարապետներ։


Ինչո՞ւ դիմել ՀԶԳ

Հայ Զբոսավարների Գիլդիա ՀԿ Անկախ Հայաստանում գիդ-զբոսավարների առաջին միությունն է և իր 20-ամյա փորձով մեծ ներդրում ունի ՀՀ Զբոսաշրջության զարգացման գործում։
Հայ Զբոսավարների Գիլդիայի դպրոցն արդեն երկար տարիներ պատրաստում է մասնագետների, ովքեր դառնում են զբոսաշրջության ոլորտի այցեքարտն ու ՀՀ արժանի «դեսպանը»։
*ՀԶԳ-ն WFTGA-ի (Տուրիստական Գիդերի Ասոցիացիաների Համաշխարհային Ֆեդերացիա) անդամ է և իր դասընթացի ընթացքում կիսվում է նաև զբոսավարի մասնագիտության անընդհատ թարմացվող միջազգային փորձով։

Գրանցվելու համար բեռնիր կից դիում-թերթիկը, լրացրու և ուղարկիր այն մինչև 2025թ. փետրվարի 5-ը aggschool@armenian-guides.am Էլ. հասցեին։
/123_SITE/123_images/services.1-0.any.usum2025.jpg/123_SITE/123_images/services.1-1.any.2018-2019.2.jpg