News
 «    »

Տուրիզմի Հայկական ֆեդերացիայի ռազմավարության ծրագիր

2024-01-26

Գիլդիան որպես Տուրիզմի Հայկական ֆեդերացիայի անդամ, մասնակցում է Ֆեդերացիայի հնգամյա ռազմավարության մշակմանը։ Այս տարի մեկնարկը տրվեց հունվարի 26-27ին ՀՀ Կոտայքի մարզում գտնվող Աղվերանի «Բեսթ Ռեզորթ Աղվերան» հյուրանոցում։
Մաղթում ենք բոլոր մասնակիցներին արդյունավետ աշխատանք։

Լուսանկարը՝ Տուրիզմի Հայկական ֆեդերացիայի կայքից

WFTGA Convention 2024

2024-01-23

Armenian Guies Guild Delegation participated to the 20th Convention WFTGA, Siracusa-Italy 19-29 January 2024 with the aim to present officially the qualified multilingual guides of Armenia, to give a new breath to the International Training Center in Armenia, to create new relations and ensure the communication between the Armenian qualified guides and of all the world and finally to get to know the innovations presented by the tourist guide’s of all the world and to bring their new and effective experience to our country…

Photos from Anush Gasparyan
/123_SITE/123_images/news.186-0.any.wftga 1.jpg/123_SITE/123_images/news.186-2.any.wftga 3.jpg/123_SITE/123_images/news.186-3.any.wftga222.jpg/123_SITE/123_images/news.186-4.any.4.jpg

Գիլդիան 19 տարեկան է

2024-01-11

Ասում են այսօր ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅԱՆ միջազգային օրն է։ ❤️ Այսօր մեր Գիլդիայի, Հայ Զբոսավարների Գիլդիայի ծննդյան օրն է։ Մենք 19ը տարեկան ենք։ Շնորհակալություն սիրելի գործընկերներ, ընկերներ, պարզապես լավ մարդիկ, որ ներկայացնում եք մեր ընտանիքը՝ Գիլդիան։ Շնորհակալություն բոլորին հավատարիմ, անշահախնդիր և պատրաստակամ ԼԻՆԵԼՈՒ համար, ծանր փորձության ժամին միասնական լինելու, զբոսաշրջության ոլորտում մեր հայրենիքին և հայրենակիցներին օգտակար լինելու համար։ ՇՆՈՐՀԱՎՈՐ ԾՆՈՒՆԴԴ սիրելի ԳԻԼԴԻԱ։ ❤️

Սուրբ Ծնունդ

2024-01-06

«Քրիստոս ծնավ եւ յայտնեցաւ, Ձեզ եւ մեզ մեծ Աւետիս»

Հիսուսի ծնունդն այսպես եղավ: Օգոստոս կայսեր հրամանով կայսրությունում մարդահամար անցկացվեց: Յուրաքանչյուր ոք գնաց իր ծննդավայրը` գրանցվելու: Հովսեփն էլ Սուրբ Կույս Մարիամի հետ Բեթղեհեմ եկավ: Երբ Սուրբ Կույսի հղության օրերը լրացան, և ոչ մի պանդոկում գիշերելու տեղ չգտնվեց, նրանք ստիպված մի քարայրի մեջ տեղավորվեցին, ուր ծնվեց Հիսուսը: Ծննդյան վկաները մոտակայքի հովիվներն էին, որոնց հրեշտակներն էին տեղեկացրել Փրկչի Սուրբ Ծննդյան մասին` երգելով. «Փառք Աստծուն՝ բարձունքներում և երկրի վրա խաղաղություն և հաճություն՝ մարդկանց մեջ»: (Ղուկ. 2:14): Այնուհետև արևելքից եկան մոգեր, ում մի աստղ էր առաջնորդել, և երկրպագեցին Մանուկին, ընծաներ՝ ոսկի, կնդրուկ և զմուռս մատուցեցին ու գնացին իրենց երկրները:

Օրհնյալ, զորավոր, իմաստալի կյանք բոլորիս։

2024թ-ի Ամանորյա պատգամ

2024-01-01

Յուրաքանչյուր ազգի պարտականությունը մարդկության հանդեպ նախ և առաջ դրսևորվում է սեփական ազգի կենսունակության պահպանման և սեփական մշակույթի զարգացման ձևով:

Գարեգին Առաքել Եղիշեի Տեր-Հարությունյան