Դառնալ գիդ

Ինչպե՞ս դառնալ գիդ (զբոսավար):

Նախևառաջ հարկավոր է գիդ դառնալու մեծ ցանկություն ունենալ և ոչ պակաս մեծ սեր դեպի այն երկիրն ու ժողովուրդը, որը պատրաստվում եք ներկայացնել:

Պրոֆեսիոնալ գիդ դառնալու համար հարկավոր է դիմել ՀԶԳ և անցնելԳիլդիայի կողմից կազմակերպվող գիդերի պատրաստման դասընթացները:

Գիդ դառնալու պատասխանատու որոշումը կայացնելուց առաջ հարկ է լավ պատկերացնել թե ի՞նչ է գիդը (զբոսավարը) և ո՞րն է գիդի գործունեության էությունը:

Համաձայն "Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին" ՀՀ օրենքի.
գիդը (զբոսավարը) զբոսաշրջիկներին զբոսաշրջային ծառայությունների մատուցման մասին պայմանագրի սահմաններում էքսկուրսային տեղեկատվական, կազմակերպչական ծառայություն և մասնագիտական օգնություն մատուցող անձ է.

Գիդի գործունեության էությունը տեղեկատվական ծառայության մատուցումն է՝ տեղացի կամ արտասահմանցի զբոսաշրջիկներին և այցելուներին: Սահմանափակ ժամանակահատվածում գիդը պետք է կարողանա այնպես ներկայացնել իր երկիրը, որ այն ոչ միայն ճանաչեն այլ նաև սիրեն: Միայն բարձրակարգ մասնագետը կարող է այս առաջադրանքը պատշաճ կատարել: