Ժամանելուց Առաջ

Բարի գալուստ

Բարի գալուստ Հայ Զբոսավարների Գիլդիայի վեբ կայք:

Այս կայքը ստեղծվել է Հայ Զբոսավարների Գիլդիայի գործունեության բարելավման նպատակով: Այն կօգնի գիլդիային ավելի բարձրորակ ծառայություններ մատուցել իր անդամներին և տրամադրել տեղեկատվություն Հայաստանի գիդերի մասին:

Եթե ցանկանում եք օգտվել գիդի ծառայություններից, ապա վեբ կայքում կարող եք գտնել տեղեկատվություն հայ արհեստավարժ գիդերի մասին, ովքեր տիրապետում են աշխարհի առավել տարածված լեզուների մեծ մասին և կարող են ծանոթացնել Ձեզ Հայաստանի տեսարժան վայրերին և հազարամյակների ընթացքում հայ ժողովրդի կողմից ստեղծված հարուստ մշակույթին:

Բացի այդ, վեբ կայքը նաև տրամադրում է տեղեկատվություն այն դասընթացների վերաբերյալ, որոնք նախատեսված են զբոսավար և, ինչպես մեզ Հայաստանն օտարերկրացի զբոսաշրջիկներին ներկայացնելու համար անվանում են, «երկրի դեսպանը» դառնալու ցանկություն ունեցողների համար:

Հուսով եմ, Հայ Զբոսավարների Գիլդիայի կայքը տեղեկատվության արդյունավետ աղբյուր կլինի Ձեզ համար: Ուրախ կլինենք ծանոթանալ Ձեր կարծիքին, ինչպես նաև ստանալ առաջարկներ կամ պատասխանել Ձեզ հուզող հարցերին, որոնք կարող եք գրանցնել կայքի «Կարծիքների մատյան» մասում:


Հարգանքներով,

Նաիրա Սուքիասյան
Հայ Զբոսավարների Գիլդիայի նախագահ