WFTGA Training Center
     »

Երևանի WFTGA միջազգային թրեյնինգ կենտրոն

Զբոսավարների ասոցիացիաների համաշխարհային ֆեդերացիան (WFTGA) պրոֆեսիոնալ զբոսավարների միություն է, որին անդամակցում է ավելի քան 80 երկիր: Հայ զբոսավարների գիլդիան (ՀԶԳ) անդամակցում է WFTGA-ին 2006 թ-ից:

WFTGA-ն մշակել է զբոսավարների վերապատրաստման ծրագիր, որի նպատակն է ամբողջ աշխարհում տարածել զբոսավարության ստանդարտները և բարձրացնել զբոսավարների պրոֆեսիոնալիզմը: Այդ նպատակով WFTGA-ի կողմից բացվել են միջազգային թրեյնինգ կենտրոններ, որտեղ անց են կացվում դասընթացներ: Մինչև 2014թ. WFTGA-ն ունեցել է միայն մեկ միջազգային թրեյնինգ կենտրոն Կիպրոսում:

2014թ. դեկտեմբերին WFTGA, ՀԶԳ և ԵՊՀ համագործակցության շրջանակներում Հայաստանում նույնպես բացվել է WFTGA թրեյնինգների միջազգային կենտրոն, որտեղ յուրաքանչյուր տարի անց են կացվում զբոսավարների վերապատրաստման դասընթացներ: Նախագծի իրագործմանը ի սկզբանէ աջակցություն է ցուցաբերել Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը:

Երևանի WFTGA միջազգային թրեյնինգ կենտրոնում իրականացվել է 5 դասընթաց` 2014թ. դեկտեմբեր, 2015թ. մարտ, 2016թ. մարտ-ապրիլ, 2017թ. նոյեմբեր-դեկտեմբեր և 2018թ. նոյեմբեր ամիսներին: Դասընթացներին մասնակցել են զբոսավարներ Իրանից, Ղազախստանից, Բահրեյնից, Թայլանդից, Ուզբեկստանից և Հայաստանից:

Դասընթացները բաղկացած են 3 փուլից`
1. Hands on Tourist Guide (HOT)
2. Train the Trainer (TtT)
3. Train the International Trainer (TtIT)

HOT դասընթացը զբոսավարների վերապատրաստումն է, որի արդյունքում մասնակիցները ձեռք են բերում մասնագիտական հմտություններ: Դասընթացի տևողությունը 7 օր է: Դասընթացին կարող են մասնակցել ինչպես սկսնակ այնպես էլ փորձառու զբոսավարներ` որակավորում ստանալու նպատակով: Դասընթացի վերջում մասնակիցները ստանում են սերտիֆիկատ WFTGA և ԵՊՀ կողմից:

TtT դասընթացի նպատակը թրեյներներ պատրաստելն է: Դասընթացին մասնակցում են միայն HOT որակավորում ունեցողները: Թրեյներների որակավորում ստացողները իրավունք են ձեռք բերում HOT դասընթաց անցկացնել իրենց երկրում: Դասընթացը տևում է 5 օր:

TtIT դասընթացի արդյունքում մասնակիցները ձեռք են բերում միջազգային թրեյների որակավորում: Այդ որակավորումը նրանց թույլ է տալիս HOT և TtT անցկացնել արտերկրում: Թրեյնինգների այս փուլը իրականացվում է HOT և TtT դասընթացների հետ զուգահեռ, տևողությունը՝ 12 օր:
Դասընթացները անցկացնելու համար Հայաստան է հրավիրվում Lead Trainer արտերկրից: Դասընթացի իրականացմանը մասնակցում են լիդ թրեյներներ և միջագային թրեյներներ, ինչպես նաև ԵՊՀ դասախոսներ, ազգային թրեյներներ, կենտրոնի ադմինիստրատորը և ՀԶԳ անդամներ:



http://wftga.org/node/731
/123_SITE/123_images/wftga_training_center.1-0.any.18118753_1505134606228191_5711998802268860526_n.jpg

2014թ. HOT դասընթաց

Առաջին HOT դասընթացը անց է կացվել անմիջապես կենտրոնի բացումից հետո` դեկտեմբերի 11-18-ը: Դասընթացին մասնակցել են զբոսավարներ Հայաստանից` Երևանից և մարզերից: Թրեյնինգի անցկացման համար կենտրոնը ֆինանսական աջակցություն է ստացել Էկոնոմիկայի նախարարությունից և GIZ ծրագրից: Թրեյնինգը վարել են Սերբիայից ժամանած Լիդթրեյներ Իվանա Կուրուվիջան, ինչպես նաև միջազգային թրեյներներ Նաիրա Սուքիասյանը և Ռիտա Նավոյանը:

Մասնակիցներ`
1. Արմինե Ենգոյան
2. Արտուշ Դավթյան
3. Ինգա Սարգսյան
4. Ռոբերտ Մաթևոսյան
5. Արփինե Ավետիսյան
6. Հակոբ Մարկոսյան
7. Լուսինե Մանուկյան
8. Կարինե Հակոբյան
9. Նարինե Սահակյան
10. Միհրան Սիմոնյան

2015թ. TtT դասընթաց

2015թ. մարտի 13-17-ը կենտրոնում անց է կացվել TtT դասընթաց: Մասնակցել են 6 զբոսավար Իրանից և 4 զբոսավար Հայաստանից:
Դասընթացը վարել է լիդ թրեյներ Մերի Քեմփ Քլարկը Շոտլանդիայից:

Մասնակիցներ`
1. Սեյեդմոսեն Հաջիսաիդ, Իրան
2. Սեյեդմահսա Մոտահար, Իրան
3. Պեգա Լատիֆի, Իրան
4. Աշկան Բորուժ, Իրան
5. Շիրին Դոլաթխահ, Իրան
6. Մարիամ Հասերաքի, Իրան
7. Ռոբերտ Մաթևոսյան, Հայաստան
8. Ինգա Սարգսյան, Հայաստան
9. Արմինե Ենգոյան, Հայաստան
10. Արտուշ Դավթյան, Հայաստան

2016թ. HOT և TtT դասընթաց մարտ-ապրիլ ամիսներին

2016թ-ին Երևանի WFTGA միջազգային թրեյնինգ կենտրոնում անց է կացվել 2 դասընցաց՝ HOT (մարտի 31-ից ապրիլի 6-ը) և TtT (ապրիլի 8-12-ը)
Դասընթացը վարել է լիդ թրեյներ Մերի Քեմփ Քլարկը Շոտլանդիայից: Նրան օգնել է ազգային թրեյներ Փիրուզա Նազարյանը։

Մասնակիցներ`
HOT
1. Ալի Մոհդ Ալ.Անսարի, Բահրեյն
2. Անաստասիա Դետկինա, Ղազախստան
3. Սոինապա Պանկոնգ, Թայլանդ
4. Ուտումպորն Կումսաարդ, Թայլանդ
5. Հայկ Մելքոնյան, Հայաստան

TtT
1. Անաստասիա Դետկինա, Ղազախստան
2. Սոինապա Պանկոնգ, Թայլանդ
3. Ուտումպորն Կումսաարդ, Թայլանդ
4. Հայկ Մելքոնյան, Հայաստան
5. Բանաֆշեհ Ֆարահանի, Իրան
6. Ֆարզանեհ Հաջիջաթ, Իրան
7. Հանիյե Բաղերզադե, Իրան
8. Հանիյա Ռաբիեի, Իրան
9. Կարինե Հակոբյան, Հայաստան
10. Մադիեհ (Մադի) ՋահանգիրԲոլուրչիան, Իրան
11. Մարյամ (Աֆարին) Ռեզասեֆաթ Բալասբանեհ, Իրան
12. Պեժման Ազիզի Սոհրոֆիրուզանի, Իրան
13. Ռահմաթոլլահ (Ռամին) Զաբիհմանդ, Իրան

2017թ. HOT և TtT դասընթաց նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին

2017թ. Երևանի թրեյնինգ կենտրոնում անցկացվեցին HOT (նոյեմբերի 23-30-ը) և TtT (դեկտեմբերի 1-5-ը) դասընթացները ռուսերեն լեզվով։ Դասընթացը վարեց Ուկրաինայից ժամանած լիդ թրեյներ Գենադի Չուդնովեցը։ Նրան օգնել է միջազգային թրեյներ Նաիրա Սուքիասյանը։ Դասընթացի մասնակիցներն էին զբոսավարներ Հայաստանից և Ուզբեկստանից:

Մասնակիցներ՝
HOT
1. Վադիմ Լևին, Ուզբեկստան
2. Իրենա Շաբոյան, Հայաստան
3. Էլեոնորա Խուդավերդյան, Հայաստան
4. Լիա Բախշինյան, Հայաստան
5. Լիանա Ավետյան, Հայաստան
6. Հասմիկ Գևորգյան, Հայաստան
7. Արմինե Ավետիսյան, Հայաստան
8. Դավիթ Հասրաթյան, Հայաստան
9. Արշակ Մկրտչյան, Հայաստան

TtT
1. Վադիմ Լևին, Ուզբեկստան
2. Էլեոնորա Խուդավերդյան, Հայաստան
3. Լիա Բախշինյան, Հայաստան
4. Հասմիկ Գևորգյան, Հայաստան
5. Նարինե Սահակյան, Հայաստան
6. Արփինե Ավետիսյան, Հայաստան
7. Բորիս Ալավերդյան, Հայաստան