ՀԶԳ Կանոնադրույթուն

«ՀԱՅ ԶԲՈՍԱՎԱՐՆԵՐԻ ԳԻԼԴԻԱ» ՀԿ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՍՏԱՏՎԱԾ է «ՀԱՅ ԶԲՈՍԱՎԱՐՆԵՐԻ ԳԻԼԴԻԱ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ
ՀԻՄՆԱԴԻՐ ԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՄԱՄԲ

Տպագրված է ընդամենը 4 օրինակից Օրինակ****
ԳՐԱՆՑՎԱԾ է ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ
ՌԵԳԻՍՏՐԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱԺՆԻ ԿՈՂՄԻՑ «**» ** ****թ.
գրանցման համարը ***************
պետական գրանցման վկայականի համարը ****


պետական ռեգիստր


ՆԱԽԱԳԱՀ
Ս. ՍԱՐԳՍՅԱՆ


ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅ ԶԲՈՍԱՎԱՐՆԵՐԻ ԳԻԼԴԻԱ»
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՍԱԿԵՐՊՈԻԹՅԱՆ
2004թ.


1.ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1.1 «Հայ Զբոսավարների Գիլդիա» հասարակական կազմակերպությունը (այսուհետ՝
կազմակերպություն) իր անդամների շահերի ընդհանրության հիման վրա հոգևոր և ոչ նյութական պահանջմունքների բավարարման նպատակով ստեղծված կամավոր հասարակական միավորման տեսակ է, որը գործում է ՀՀ սահմանադրության, ՀՀ օրենսդրության, ՀՀ միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության հիման վրա։
1.2 Կազմակերպությունը գործում է օրինականության, կամավորության, անդամների
իրավահավասարության, ինքնակառավարման, անդամության կամավորության, ղեկավարման կոլեգիալության և հրապարակայնության սկզբունքներով։
1.3 Կազմակերպությունը չի հետապնդում քաղաքական նպատակներ, չի հարում որևէ քաղաքական հոսանքի։
1.4 Կազմակերպությունը գործում է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում և օտարերկրյա պետություններում՝ այդ պետությունների օրենսդրությանը համապատասխան։ Կազմակերպության գտնվելու վայրն է՝ ք.Երևան, Զաքիյան փող. շենք Տ, բն. 50 հեռ.277201


2. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

2.1 Կազմակերպության գործունեության առարկան և նպատակներն են՝ օրենքով
սահմանված կարգով աջակցել Հայաստանում տուրիզմի զարգացմանը:
2.2 Հաշվի առնելով ՀՀ-ում տուրիզմի առանձնահատկությունները՝ աջակցել զբոսավարության ընդհանուր կազմակերպման մեջ զբոսավարի աշխատանքի առաջնային կարևորության գործոնի ըմբռնմանը:
2.3 Համախմբել պրոֆեսիոնալ զբոսավարների /գիդերի/ ուժերը համատեղ ծրագրերի իրակացման գործում:
2.4 Վերականգնել զբոսավարների /գիդերի/ տուրիզմի ոլորտում ժամանակակից պահանջներին բավարարող դպրոցը:
2.5 Աջակցել տուրիստական շուկայի պահանջներին համապատասխան զբոսավարների պրոֆեսիոնալ հմտությունների զարգացմանը:
2.6 Պաշտպանել գիլդիայի անդամների իրավունքներն ու օրինական շահերը:
2.7 Իրականացնել օրենքով չարգելված այլ ծրագրեր։


3.ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

3.1 Կազմակերպությունը ձեռք է բերում իրավաբանական անձի կարգավիճակ` ՀՀ պետական ռեգիստրի կողմից կազմակերպության պետական գրանցման պահից: Կազմակերպությունն ունի իրավաբանական անձի համար սահմանված բոլոր իրավունքները և կրում է համապատասխան պարտականություններ:
ա/ Ունի առանձնացված գույք, ինքնուրույն հաշվեկշիռ, հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով կլոր կնիք, դրոշմ, անվանում, հաշվարկային հաշիվ բանկում՝ թե ՀՀ և թե օտարերկրյա արժույթով։
բ/ Իր անունից կարող է ձեռք բերել գույքային և ոչ գույքային իրավունքներ և կրել
պարտականություններ, հայցվոր և պատասխանող հանդես գալ դատարանում։
գ/ Կազմակերպությունն ինքնուրույն է որոշում իր կազմակերպական կառուցվածքը,
խնդիրները, նպատակները և գործունեության ձևերը։
3.2 Կազմակերպությունն իր կանոնադրությամբ նախատեսված նպատակները և խնդիրներն իրականացնելու համար, օրենքով սահմանված կարգով իրավունք ունի՝
ա/տեղեկատվություն տարածել իր գործունեության մասին,
բ/ ներկայացնել և պաշտպանել իր անդամների իրավունքները և օրինական շահերը այլ հասարակական կազմակերպություններում, դատարանում, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում,
գ/ համագործակցել ոչ առևտրային այլ կազմակերպությունների, այդ թվում միջազգային և օտարերկրյա ոչ կառավարական, ոչ առևտրային կազմակերպությունների հետ. ինչպես նաև համակարգված գործունեություն ծավալելու, ընդհանուր շահեր ներկայացնելու և պաշտպանելու նպատակով այդ կազմակերպությունների հետ ստեղծել միություններ կամ անդամակցել նրանց ստեղծած միություններին՝ պահպանելով իր ինքնուրույնությունը և իրավաբանական անձի կարգավիճակը,
դ/ իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն՝ իր կողմից հիմնադրված տնտեսական ընկերությունների միջոցով,
ե/ օրենսդրությամբ սահմանված կարգով ձեոք բերել, ստանալ, վարձակալել կամ այլ պայմաններով, այդ թվում նաև անվճար, օգտագործել անշարժ գույք, հիմնական միջոցներ, տրանսպորտ, օրենքով չարգելված այլ գույք,
զ/ կնքել օրենսդրությամբ չարգելված պայմանագրեր և գործարքներ,
է/ օտարել կամ վարձակալության և անվճար օգտագործման հանձնել կազմակերպությանը պատկանող ցանկացած անշարժ և շարժական գույք,
ը/ ինքնուրույն կազմավորել իր ֆինանսական ոեսուրսները, այդ թվում փոխառու միջոցների ներգրավմամբ, Հայաստանի Հանրապետությունում և այլ պետություններում ստանալ վարկեր, դրամաշնորհներ, այդ թվում՝ արտարժույթով,
թ/ ունենալ միջոցներ արտարժույթով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված բոլոր միջոցներով ձեռք բերել կամ ստանալ և ինքնուրույն տնօրինել,
ժ/ իրականացնել ինքնուրույն արտաքին գործունեություն, իր անդամներին գործուղել արտասահմանյան երկրներ, հրավիրել այլ երկրներից քաղաքացիներ, ստեղծել առանձնացված ստորաբաժանումներ օտարերկրյա պետություններում՝ այդ պետությունների օրենսդրությանը համապատասխան։ Կազմակերպությունն իրավունք ունի իրականացնել իր կանոնադրությանը չհակասող և օրենքով չարգելված այլ գործունեություն:
ի/ կազմակերպել և անցկացնել խաղաղ, առանց զենքի ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր.
լ/ հիմնադրել լրատվության միջոցներ,
խ/ ստեղծել առանձնացված ստորաբաժանումներ, մասնաճյուղեր և ներկայացուցչություններ, ինչպես նաև հիմնարկներ։


4. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Կազմակերպությունը պարտավոր է.

4.1 Ցանկացած ֆիզիկական անձի պահանջով ողջամիտ ժամկետում, բայց ոչ ավելի, քան յոթ օրացույցային օրվա ընթացքում, նրան հնարավորություն տալ ծանոթանալու կազմակերպության կանոնադրությանը:
4.1 Օրենքով սահմանված կարգով վարել գործավարություն և հաշվապահական հաշվառում:
4.3 Վարել իր անդամների հաշվառումը:
4.4 Իր գործունեության և գույքի օգտագործման հաշվետվությունները ներկայացնել
կազմակերպության ժողովի հաստատմանը ոչ պակաս, քան երկու տարին մեկ անգամ ապահովելով այդ հաշվետվությունների հրապարակայնորեն մատչելի լինելը:
4.5 Օրենքով նախատեսված դեպքերում և կարգով տեղեկատվություն ու հաշվետվություններ ներկայացնել պետական մարմիններ:
4.6 ՀՀ արդարադատության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնի պատճառաբանված պահանջով ողջամիտ ժամկետում նրան տրամադրել կազմակերպության բարձրագույն և մյուս մարմինների որոշումների պատճենները, կազմակերպության գործունեության մասին այլ փաստաթղթեր, թույլատրել այդ մարմնի ներկայացուցիչներին ներկա գտնվելու կազմակերպության ժողովին:
4.7 Առանձնացված ստորաբաժանում կամ հիմնարկ ստեղծելու և կազմալուծելու մասին որոշումներ ընդունելուց հետո՝ մեկամսյա ժամկետում, դիմել պետական գրանցման մարմին՝ սահմանված կարգով դրանք հաշվառելու և հաշվառումից հանելու համար:
4.8 Օրենքով նախատեսված այլ պարտականություններ։


5. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

5.1 Կազմակերպությունն իր պարտավորությունների համար պատասխանատվություն է կրում իրեն պատկանող գույքով՝ օրենքով սահմանված կարգով։
5.2 Կազմակերպությունը պատասխանատվություն չի կրում պետության պարտավորությանների համար, ինչպես և պետությունը պատասխանատվություն չի կրում կազմակերպության պարտավորությունների համար։
5.3 Կազմակերպությունը պատասխանատվություն չի կրում իր անդամների պարտավորությունների համար, ինչպես որ վերջիններս պատասխանատվություն չեն կրում կազմակերպության պարտավորությունների համար։ Եթե կազմակերպությունն իր անօրինական գործունեությամբ վնաս է հասցրել ֆիզիկական կամ իրավաբանական անձանց, պարտավոր է այն հատուցել իր գույքի հաշվին՝ օրենքով սահմանված կարգով։
5.4 Պետությունը ապահովում է կազմակերպության իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը։ Պետական մարմինների և պաշտոնատար անձանց կողմից կազմակերպության գործունեությանը միջամտելն արգելվում է՝ բացառությամբ օրենքով սահմանաված դեպքերի։
5.5 Կազմակերպությանը հասցված վնասը, որը հետևանք է պետական կամ այլ մարմինների, կամ նրանց պաշտոնատար անձանց կողմից կազմակերպության իրավունքների խախտման, կամ ՀՀ օրենսդրությամբ սահմանված պարտավորությունների ոչ պատշաճ կատարման, ենթակա է փոխհատուցման այդ մարմինների կողմից՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։
5.6 Անձի անդամակցությունը կազմակերպությանը չի կարող հանդիսանալ նրա իրավունքների և ազատությունների սահմանափակման հիմք, պետական մարմիններում պաշտոն զբաղեցնելու պայման կամ արգելք։ Արգելվում է կազմակերպության անդամությունը նշելու պահանջը։


6. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆԸ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆԴԱՄԱԳՐՎԵԼՈՒ ԵՎ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԿԱՐԳԸ

6.1 Կազմակերպության անդամ կարող են դառնալ ՀՀ, ինչպես նաև օտարերկրյա այն քաղաքացիները ովքեր ընդունում են կազմակերպության կանոնադրությունը, նրա նպատակներն ու խնդիրները, ցանկանում են մասնակցել նրա գործունեությանը և մուծում անդամավճար։
6.2 Մինչև տասնչորս տարեկան անչափահասը կազմակերպությանը կարող է անդամագրվել իր ցանկությամբ՝ օրինական ներկայացուցչի դիմումի հիման վրա։ Տասնչորսից մինչև տասնութ տարեկան անչափահասը, եթե օրենքով սահմանված կարգով լրիվ գործունակ չի ճանաչված, կազմակերպությանը կարող է անդամագրվել իր դիմումի հիման վրա՝ օրինական ներկայացուցչի գրավոր համաձայնությամբ։
6.3 Կազմակերպության անդամ դառնալ ցանկացող անձինք կազմակերպության վարչությանը (այսուհետև վարչություն) պետք է ներկայացնեն գրավոր դիմում՝ մուծելով մուտքի վճար, որի չափը և վճարման կարգը սահմանվում է վարչության կողմից։
6.4 Կազմակերպության անդամության մեջ ընդունելու հարցը լուծում է կազմակերպության վարչությունը։ Կազմակերպության անդամության մեջ ընդունելու մասին դիմումի մերժումը գանգատարկման ենթակա չէ։
6.5 Կազմակերպության անդամները մուծում են անդամավճար, որի չափն ու վճարման կարգր սահմանվում է կազմակերպության վարչության կողմից։
6.6 Կազմակերպության ընդհանուր ժողովի որոշմամբ առանձին անդամների շնորհվում է «պատվավոր անդամի» կոչում։


7. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ
ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈԻՆՆԵՐԸ

7.1 Կազմակերպության անդամն իրավունք ունի՝
ա/ ներկա գտնվել կազմակերպության ժողովին, եթե վերջինս անցկացվում է կազմակերպության անդամների պատվիրակների կազմով, իսկ ինքը պատվիրակ չի ընտրվել,
բ/ ծանոթանալ կազմակերպության մարմինների աշխատանքի արձանագրման մասին փաստաթղթերին, ստանալ նրանց ընդունած որոշումների պատճենները (պատճենների տրամադրման համար գանձվող վճարը չի կարող գերազանցել դրանց պատրաստման համար անհրաժեշտ ծախսերը),
գ/ կազմակերպության մարմինների որոշումները բողոքարել կազմակերպության վերադաս մարմիններ,
դ/ կազմակերպության մարմնի (այդ թվում՝ բարձրագույն մարմնի) որոշումը, որն ընդունվել է օրենքի, կազմակերպության կանոնադրության կամ վերադաս մարմինների որոշումներով սահմանված կարգի խախտմամբ կամ ոտնահարել է կազմակերպության կամ կազմակերպության անդամի իրավունքներն ու օրինական շահերը, կարող է դատական կարգով անվավեր ճանաչվել կազմակերպության անդամի դիմումի հիման վրա։ Նման դիմում կարող է արվել 60 օրվա ընթացքում՝ սկսած այն օրվանից, երբ կազմակերպության անդամն իմացել է կամ պարտավոր էր իմանալ այդպիսի որոշման ընդունման մասին, եթե օրենքով այլ բան սահմանված չէ։
7.2 Կազմակերպության անդամը պարտավոր է՝
ա/ հոգ տանել կազմակերպության հեղինակության բարձրացման համար,
բ/ կատարել կազմակերպության կանոնադրության պահանջները, ղեկավար մարմինների որոշումները,
գ/ աջակցել կազմակերպության անդամության համալրմանը,
դ/ մուծել մուտքի վճար և անդամավճար,
ե/ բարեխղճորեն կատարել իր վրա դրված պարտականությունները։

Կազմակերպության կանոնադրության, կարգապահական կանոնները խախտող անդամի նկատմամբ կազմակերպության ընդհանուր ժողովի կամ վարչության կողմից կարող են կիրառվել կարգապահական տույժի միջոցներ՝ ընդհուպ մինչև կազմակերպության անդամությունից հեռացումը։
7.3 Կազմակերպության անդամությունից հեռացնելու մասին կազմակերպության վարչության որոշումը կարող է գանգատարկվել կազմակերպության ընդհանուր ժողովին։


8. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

8.1 Կազմակերպության բարձրագույն մարմինը ընդհանուր ժողովն է, որին պատկանում է կազմակերպության կառավարման և գործունեության ցանկացած հարցի վերջնական լուծման իրավունքը։
8.2 Կազմակերպության ընդհանուր ժողով հրավիրվում է յուրաքանչյուր 2 տարին մեկ անգամ վարչության կողմից։ ժողովի օրակարգի, նրա աշխատանքն սկսվելու տեղի, օրվա ու ժամի մասին մասնակիցները տեղյակ են պահվում ոչ ուշ, քան ժողովի անցկացման օրվանից 14 օր առաջ։ Կազմակերպության անդամների 1/3-ի կամ կազմակերպության վերահսկիչ հանձնաժողովի (վերահսկիչի) պատճառաբանված պահանջի դեպքում, ոչ ուշ քան 14 օրացույցային օրվա ընթացքում, հրավիրվում և տեղի է ունենում կազմակերպության արտահերթ ժողով։
8.3 Կազմակերպության ընդհանուր ժողովի բացառիկ իրավասության հարցերն են`
ա/ կազմակերպության կանոնադրության ընդունումը, նրանում փոփոխությունների ու լրացումների կատարումը,
բ/կազմակերպության գործունեության և գույքի օգտագործման հաշվետվությունների հաստատումը,
գ/ երկու տարի ժամկետով կազմակերպության վարչության, նախագահի, փոխնախագահի, անդամների ընտրումը և ետ կանչումը, փոփոխումը,
դ/ երկու տարի ժամկետով վերահսկիչ հանձնաժողովի /վեարհսկիչի/ անդամների ընտրումը և ետ կանչումը,
ե/ կազմակերպության լուծարումն ու վերակազմակերպումը։ Սույն կետի ա) և դ) ենթակետերով սահմանված հարցերի քննարկման ժամանակ որոշումներն ընդունվում են կազմակերպության բոլոր անդամների կամ պատվիրակների երկու երրորդի մեծամասնությամբ։ Մնացած հարցերով որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ:
8.4 Կազմակերպության ընդհանուր ժողովը կարող է հարցեր քննարկել և որոշումներ ընդունել եթե նրան մասնակցում են կազմակերպության անդամների կեսից ավելին։
8.5 Կազմակերպության վարչությունն ընտրվում է ընդհանուր ժողովի կողմից երկու տարի ժամկետով։ Վարչությունն իր աշխատանքներն իրակակացնում է նիստերի ձևով որոնք հրավիրվում են յուրաքանչյուր 2 ամիսը մեկ անգամ։ Վարչության անդամների մեկ երրորդի կամ նախագահի պահանջով կարող են հրավիրվել արտահերթ նիստեր։
8.6 Վարչությունը՝
ա/ հանդիսանում է կազմակերպության ղեկավար մարմինը ժողովների միջև րնկած
ժամանակահատվածում,
բ/ աոաջարկություններ է ներկայացնում կազմակերպության ընդհանուր ժողովի և նրա բացառիկ իրավասությանը վերաբերվող հարցերի վերաբերյալ,
գ/ ընդունում է կազմակերպության անդամ և ազատում անդամությունից,
դ/ կազմակերպության անդամների նկատմամբ կիրառում է խրախուսանքներ և տույժի միջոցներ.
ե/ վարում է կազմակերպության ընթացիկ գործունեությունը ընդհանուր ժողովների միջև ընկած ժամանակաշրջանում,
զ/ սահմանում է կազմակերպության կարգապահական կանոնները և հրահանգները.
է/ սահմանում է կազմակերպության անդամների կողմից անդամավճարների մուծման կարգը, չափերը և ձևերը,
ը/ ստեղծում ու լուծարում է կազմակերպության կառուցվածքային միավորումները, առանձնացված ստորաբաժանումները /մասնաճյուղեր, ներկայացուցչություններ/, ինչպես նաև հաստատում է դրանց կանոնադրությունները,
թ/ ընդունում է որոշումներ կազմակերպության պաշտոնատար անձանց գույքային
պատասխանատվության ենթարկելու մասին.
ժ/ իրավասու է որոշում ընդունել գույք ձեռք բերելու, տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու, այղ թվում՝ օտարելու և դուրս գրելու վերաբերյալ.
ի/ իրավունք ունի քննել և լուծել ցանկացած հարց, բացառությամբ կազմակերպության ընղհանուր ժողովի բացառիկ իրավասությանը վերապահվածներից։
8.7 Կազմակերպության վարչությունը կարող է հարցեր քննարկել և որոշումներ կայացնել եթե դրան մասնակցում են վարչության անդամների կեսից ավելին։ Վարչության որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ։ Ձայների հավասարության դեպքում նախագահի ձայնը վճռորոշ է։
8.8 Կազմակերպության նախագահն ընտրվում է ընդհանուր ժողովի կողմից երկու տարի ժամկետով։ Նա ի պաշտոնե հանդիսանում է կազմակերպության վարչության նախագահը։
8.9 Կազմակերպության նախագահը.
ա/ իրականացնում է կազմակերպության ընթացիկ ղեկավարումը
բ/ հրավիրում է վարչության նիստեր, կոորդինացնում է վարչության և վերահսկիչ հանձնաժողովի գործունեությունը.
գ/ կազմակերպության նախագահն իր պաշտոնը ստանձնում է նախորդ նախագահի լիազորությունների ավարտման օրը.
դ/ կազմակերպության նախագահը իր իրավասության սահմաններում առանց լիազորագրի գործում է կազմակերպության անունից, ներկայացնում է նրա շահերը, տնօրինում է նրա գույքը, այդ թվում ֆինանսական ռեսուրսները, կնքում է պայմանագրեր, այդ թվում և աշխատանքային, կազմակերպության վարձու աշխատողների համար իրակնացնում է գործատուի ֆունկցիաներ, տալիս է հաշիվներ, հաստատոմ է հաստիքներ, արձակում է հրամաններ, վարձու աշխատողներին տալիս է կատարման համար պարտադիր ցուցումներ։
ե/ Կազմակերպության փոխնախագահն/ները/ ընտրվում է ընդհանուր ժողովի կողմից երկու տարի ժամկետով, նախագահի բացակայության ժամանակ փոխարինում է նրան, կոորդինացնում է կազմակերպության անդամագրության աշխատանքները, իրականացնում է ընդհանուր ժողովի և նախագահի կողմից տրված այլ լիազորությունները։
զ/ գործադիր տնօրենը ընտրվում է ընդհանուր ժողովի կողմից 2 տարի ժամկետով, կոորդինացնում է կազմակերպության առանձնացված ստորաբաժանումների աշխատանքները, կազմակերպում է կազմակերպության գործավարությունը, կազմակերպության անդամագրության աշխատանքները, տնօրինում է կազմակերպության արխիվը, կատարում է կազմակերպության նախագահի կողմից իր վրա դրված առանձին լիազորություններ։ Նախագահի բացակայության ընթացքում իրականացնում է կանոնադրությամբ նախագահին վերապահված բոլոր գործառույթները,
է/ Իրենց չարդարացրած կազմակերպության բոլոր ընտրովի պաշտոնատար անձիք կարող են ժամկետից շուտ ետ կանչվել իրենց ընտրողների կողմից։
ը/ Կազմակերպության նախագահը և ղեկավար մարմնում ընդգրկված այլ անձինք կազմակերպության կողմից կարող են վարձատրվել, եթե նրանց մշտական աշխատանքի վայրը համարվում է կազմակերպությունը։
թ/ Կամզակերպության ղեկավար մարմնում ընդգրկված վերոհիշյալ անձանց վարձատրության չափը սահմանում է կազմակերպության վարչությունը։
8.10 Կազմակերպության վերահսկիչ հանձնաժողովը (կամ վերահսկիչը) ընտրվում է կազմակերպության ընդհանուր ժողովի կողմից երկու տարի ժամանակով։ Կազմակերպության վերահսկիչ հանձնաժողովը կարող է հարցեր քննարկել և որոշումներ կայացնել, եթե նիստին մասնակցում են հանձնաժողովի անդամների կեսից ավելին։ Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ։ Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է։ Վերահսկիչը որոշումներ է ընդունում միանձնյա։
8.11 Կազմակերպության վերահսկիչ հանձնաժողովը (վերահսկիչը) իրավասու է.
ա/ ցանկացած ժամանակ անցկացնել կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեության ստուգում.
բ/ ծանոթանալ կազմակերպության գործունեությանն առնչվող բոլոր փաստաթղթերին և կազմակերպության կանոնադրությամբ սահմանված կարգով պարտադիր քննարկման ենթակա առաջարկություններ ներկայացնել կազմակերպության մարմիններ.
գ/ կազմակերպության պաշտոնատար անձանցից, անդամներից ու աշխատողներից պահանջել և ստանալ գրավոր և բանավոր տեղեկատվություն.
դ/ իրականացնել կազմակերպության կանոնադրությունից կամ բարձրագույն մարմնի որոշումներից բխող այլ լիազորություններ։
8.12 Վերահսկիչ հանձնաժողովը պարտավոր է հաշվետվություն ներկայացնել կազմակերպության ընդհանուր ժողովին՝ կազմակերպության գործունեության արդյունքների, հաշվեկշռի, գույքի պահպանման և այլ ամփոփ տվայլների մասին։ Վերահսկիչ հանձնաժողովի անդամներ կամ վերահսկիչ չեն կարող լինել վարչության անդամները և նախագահը։
8.13 Կազմակերպության ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմինների անդամ կարոդ է դառնալ միայն 18 տարին լրացած անձը։


9.ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ

9.1 Կազմակերպությունը իր կանոնադրական նպատակները և խնդիրներն իրականացնելու նպատակով կարող է ստեղծել առանձնացված ստորաբաժանումներ՝ մասնաճյուղեր և ներկայացուցչություններ։
9.2 Կազմակերպության առանձնացված ստորաբաժանումներն իրավաբանական անձ չեն. կարող են օժտվել գույքով իրենց ստեղծող կազմակերպության կողմից և գործում են վերջինիս կողմից հաստատված կանոնադրության հիման վրա։
9.3 Կազմակերպության առանձնացված ստորաբաժանումներ հիմնադրելու իրավունք ունի կազմակերպության վարչությունը, որն էլ հաստատում է նրանց կանոնադրությունները։


10. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ,
ԳՈՅԱՑՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ

10.1 Կազմակերպության գույքը հանդիսանում է կազմակերպության սեփականությունը։
10.2 Կազմակերպությունը որպես սեփականություն կարող է ունենալ շենքեր, շինություններ, բնակարանային ֆոնդ, տրանսպորտային միջոցներ, սարքավորումներ, դրամական միջոցներ, արժեթղթեր և օրենքով չարգելված այլ գույք։ Կազմակերպության անդամը նրա սեփականության նկատմամբ բաժնի իրավունք չունի։
10.3 Կազմակերպության սեփականության գոյացման աղբյուրներ կարող են լինել
ա/ կազմակերպության անդամների անդամավճարները, դրամական և նյութական ներդրումները,
բ/ նրա կողմից գույքի տիրապետելու, այն օգտագործելու, ինչպես նաև այլ գույքային իրավունքների փոխանցումը.
գ/ բանկային հիմնարկներից ստացված վարկերը,
դ/ դրամաշնորհները
ե/ բարեգործական ներդրումները, քաղաքացիների և կազմակերպությունների նվիրատվությունները,
զ/ կազմակերպության կողմից հիմնադրված տնտեսական ընկերությունների կողմից փոխանցված գումարները,
է/ ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ մուտքեր և աղբյուրներ։
10.4 Հայաստանի Հանրապետության տարածքում կազմակերպության սեփականությունը գտնվում է Հայասատանի Հանրապետության պաշտպանության ներքո։
10.5 Կազմակերպության սեփականությունը կարող է բռնագանձվել միայն դատարանի կողմից` օրենքով սահմանված կարգով։
10.6 Կազմակերպության միջոցները կարող են օգտագործվել միայն կանոնադրությամբ
սահմանված նպատակների և խնդիրների իրականացման համար։


11. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄ

11.1 Կազմակերպության վերակազմակերպումը իրականացվում է նրա ընդհանուր ժողովի որոշմամբ՝ օրենքով սահմանված կարգով։ Կազմակերպության ընդհանուր ժողովը պարտավոր է կազմակերպության վերակազմակերպման մասին հնգօրյա ժամկետում գրավոր հայտնել կազմակերպության պարտատերերին։
11.2 Կազմակերպության լուծարումը հանգեցնում է դրա դադարմանը` առանց իրավունքները և պարտականություներն իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու։
11.3 Կազմակերպությունը կարող է լուծարվել կազմակերպության ընդհանուր ժողովի որոշմամբ կամ դատարանի որոշմամբ։ Կազմակերպության ընդհանուր ժողովը լուծարման մասին պարտավոր է հնգօրյա ժամկետում գրավոր հայտնել ՀՀ արդարադատության նախարարությանը։ Կազմակերպության ընդհանուր ժողովը ՀՀ արդարադատության նախարարության համաձայնությամբ կազմավորվում է լուծարքային հանձնաժողով և օրենքով նախատեսված կարգով սահմանում է լուծարման կարգը և ժամկետները։
11.4 Կազմակերպության լուծարման դեպքում լուծարքային հանձնաժողովը պարտադիր վճարումներն իրականացնելուց հետո մնացած գույքը, լուծարման մասին որոշում կայացրած մարմնի կողմից սահմանված կարգով օգտագործում է նրա կանոնադրական նպատակների և խնդիրների իրականացման համար, եթե դա անհնար է ապա փոխանցվում է պետական բյուջե, իսկ վեճի առկայության դեպքում հարցը լուծում է դատարանը։
11.5 Կազմակերպության լուծարման դեպքում պարտատերերի պահանջները բավարարվում են օրենքով սահմանված կարգով։