Գիլդիա
Հայ Զբոսավարների Գիլդիա ՀԿ
Հայ Զբոսավարների Գիլդիան (ՀԶԳ-ն) շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպություն է, որը ֆինանսավորվում է անդամավճարների, հանգանակությունների և հովանավորությունների միջոցով:
- Հայ Զբոսավարների Գիլդիան հիմնադրվել է Հայաստանում տուրիզմի կայացման ակունքներում կանգնած և այս ոլորտում բազմամյա փորձ ունեցող զբոսավարների ջանքերի շնորհիվ: Այն գրանցվել է 2005 թ. հունվարի 11-ին:
- ՀԶԳ-ն անկախ է այլ անձանց քաղաքական, տնտեսական և կրոնական շահերից:
- ՀԶԳ-ին անդամակցում են ավելի քան 25 արհեստավարժ և սկսնակ զբոսավարներ:
- ՀԶԳ-ն շահագրգռված է համագործակցել այլ ասոցիացիաների, արհեստակցական միությունների, ինչպես նաև տարբեր երկրներում զբոսաշրջության ոլորտում զբաղված ընկերությունների և անհատների հետ:
- Հայ Զբոսավարների Գիլդիան նպատակ ունի` համախմբել բոլոր պրոֆեսիոնալ զբոսավարներին, պաշտպանել նրանց մասնագիտական շահերը, ինչպես նաև ներկայացնել Հայաստանը միջազգային ցուցահանդեսներում ու տուրիստական բորսաներում:
- ՀԶԳ-ն մշտապես հոգ է տանում նաև իր անդամների մասնագիտական գիտելիքների ու հմտությունների մակարդակի բարձրացման համար, համապատասխանեցնելով դրանք ժամանակակից պահանջներին:
- ՀԶԳ-ի անդամները զբոսավարի ծառայություն են մատուցում աշխարհի 9 լեզուներով:
- 2005 թ. սեպտեմբեր ամսին ՀԶԳ-ն դարձավ Զբոսավարների Ասոցիացիաների Համաշխարհային Ֆեդերացիայի (WFTGA) անդամ, որում ներկայացված են ավելի քան 70 երկիր:
- 2009թ. սեպտեմբերի 28-ին Էկոնոմիկաի նախարարության կողմից ՀԶԳ-ն պարգևատրվել է Ոսկե Շքանաշանով:
- 2014թ. դեկտեմբերի 10-ին, ՀԶԳ-ն WFTGA-ի հետ համագործակցության արդյունքում
պաշտոնապես դարձավ տարածաշրջանի WFTGA-ի Միջազգային 2-րդ թրենինգ կենտրոնը և անցկացրեց Զբոսավարների միջազգային առաջին թրենինգնը Երևանում:
Մեր գլխավոր նպատակն է` աջակցել Հայաստանում տուրիզմի զարգացմանը:
Մեր նպատակին մենք կարող ենք հասնել միայն միահամուռ ուժերով:
Հայ Զբոսավարների Գիլդիայի էության և հիմնադիրների մասին.
Նախևառաջ ուզում եմ ընդգծել ՀԶԳ-ի հոգևոր նշանակությունը, քանի որ ՀԶԳ-ի հիմքում ընկած է սերը: Իսկ սերը միացնում է, և չի բաժանում:
Սերը հոգևոր կատեգորիա է: ՀԶԳ հիմնադիրները սիրում էին իրենց գործը և իրենց հայրենիքը: Եվ ցանկանում էին այդ վերանձնական մոտեցումը՝ սերը, փոխանցել բոլոր իրենց երիտասարդ ու գալիք գործընկերներին:
Գիլդիայի հիմնադիրների անունները պետք է մնան մեր հիշողության մեջ:
Բիատրիսա Նշանյան, Ջուլյետա Խլոյան, Նոռա Գասպարյան, Սվետլանա Սարգսյան, Լիանա Գրիգորյան: Եվ նրանց կողքին երկու համեստ օգնական` Նաիրա Սուքիասյան և Մարգարիտա Նավոյան. Մեր երկուսիս համար դա մեծ պատիվ էր լինել մեր ավագ գործընկերների կողքին և այդպիսով մաս ունենալ Գիլդիայի հիմնադրման սուրբ գործին: ՅԻՇԵՑԵՔ
ՀԶԳ հիմնադիրները Հայաստանի առաջին գիդերն են եղել: Այն դժվար սովետական տարիներին իրենց վարպետությունը նվիրել են հայրենիքը ճանաչելի և սիրելի դարձնելու գործին: Նրանք բոլորը գեղեցիկ և խելացի հայուհիներ էին և պարզապես լավ մարդիկ: Նրանք են մեզ սովորեցրել լինել գիտակից քաղաքացի և արժանապատիվ մարդ:
Հայ Զբոսավարների Գիլդիան հիմնադրելով նրանք ուզում էին սերնդափոխություն ապահովել, քանի որ երբեք չեն զլացել փոխանցել իրենց գիտելիքներն ու հմտությունները: Եվ բոլորը, ում բախտ է վիճակվել շփվել նրանց հետ, միշտ կպահեն նրանց իրենց սրտերում ու այդ սերը սերունդներին փոխանցելով կշարունակեն նրանց գործը:
Բիատրիսա Նշանյան, Ջուլյետա Խլոյան, Նոռա Գասպարյան` նրանք այլևս մեզ հետ չեն: Ամեն մեկը` մի կենսագրություն, մի բնավորություն, մի անհատականություն, բարձր կրթություն, մարդկային արժանապատվություն և, վերջապես, մասնագիտական հեղինակություն: Խորին շնորհակալություն և խոնարհում նրանց հիշատակին:
Գրված է. Երանելի է Հնդկաստանը, քանի որ միայն նա է կարողացել պահպանել Ուսուցչի բարձր գաղափարը: Ավելացնեմ, որ Հայաստանն էլ հետ չի մնում: Ուստի նորից և նորից շնորհակալություն ենք հայտնում մեր ուսուցիչներին ու շնորհավորում բոլորիս Գիլդիայի գոյության համար:
Նաիրա Սուքիասյան