Գիլդիա

Հայ Զբոսավարների Գիլդիա ՀԿ

Հայ Զբոսավարների Գիլդիան (ՀԶԳ-ն) շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպություն է, որը ֆինանսավորվում է անդամավճարների, հանգանակությունների և հովանավորությունների միջոցով:

- Հայ Զբոսավարների Գիլդիան հիմնադրվել է Հայաստանում տուրիզմի կայացման ակունքներում կանգնած և այս ոլորտում բազմամյա փորձ ունեցող զբոսավարների ջանքերի շնորհիվ: Այն գրանցվել է 2005 թ. հունվարի 11-ին:

- ՀԶԳ-ն անկախ է այլ անձանց քաղաքական, տնտեսական և կրոնական շահերից:

- ՀԶԳ-ին անդամակցում են ավելի քան 25 արհեստավարժ և սկսնակ զբոսավարներ:

- ՀԶԳ-ն շահագրգռված է համագործակցել այլ ասոցիացիաների, արհեստակցական միությունների, ինչպես նաև տարբեր երկրներում զբոսաշրջության ոլորտում զբաղված ընկերությունների և անհատների հետ:

- Հայ Զբոսավարների Գիլդիան նպատակ ունի` համախմբել բոլոր պրոֆեսիոնալ զբոսավարներին, պաշտպանել նրանց մասնագիտական շահերը, ինչպես նաև ներկայացնել Հայաստանը միջազգային ցուցահանդեսներում ու տուրիստական բորսաներում:

- ՀԶԳ-ն մշտապես հոգ է տանում նաև իր անդամների մասնագիտական գիտելիքների ու հմտությունների մակարդակի բարձրացման համար, համապատասխանեցնելով դրանք ժամանակակից պահանջներին:

- ՀԶԳ-ի անդամները զբոսավարի ծառայություն են մատուցում աշխարհի 9 լեզուներով:

- 2005 թ. սեպտեմբեր ամսին ՀԶԳ-ն դարձավ Զբոսավարների Ասոցիացիաների Համաշխարհային Ֆեդերացիայի (WFTGA) անդամ, որում ներկայացված են 56 երկիր:

- 2014թ. դեկտեմբերի 10-ին, ՀԶԳ-ն WFTGA-ի հետ համագործակցության արդյունքում
պաշտոնապես դարձավ տարածաշրջանի WFTGA-ի Միջազգային 3-րդ թրենինգ կենտրոնը և անցկացրեց Զբոսավարների միջազգային առաջին թրենինգնը Երևանում:

Մեր գլխավոր նպատակն է` աջակցել Հայաստանում տուրիզմի զարգացմանը:
Մեր նպատակին մենք կարող ենք հասնել միայն միահամուռ ուժերով:
/123_SITE/123_images/about_us.1-0.any.HZG Logo3.png