Լուրեր
     »

Եղիշե Չարենց

2024-03-13

Այսօր հայ բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան 127-րդ տարելիցն է։
Տեղադրում ենք նրա Պատգամը, որի պատճառով նաև դարձավ ստալինյան ռեպրեսիաների հազարավոր զոհերից մեկը։


նՈր լույս ծագեց աշխարհին.
ո՞Վ այդ արևը բերեց:–
աՀա ոսկյա մի արև՝
ճԱռագումով իր հրե՝
աՅգաբացի պուրպուրե
նԺույգների վրա հեգ՝
նՈր աշխարհին ու մարդուն
հՂում է լույս զվարթուն,
նՈր աշխարհին ու մարդուն
ո՜Վ բերեց լույսն այս արթուն,
Օ՜, Ո՞ւմ ձեռքով վառվեց, ո՞ւմ,
հՐակարմիր, հրավարս,
աԴամանդյա լույսը այս:-
կՔած կյանքի բեռի տակ,
խՈր գերության ընդերքում,
իՄաստության մի գետակ
հԻմարության համերգում–
քԱնի՜ տարի, քանի՜ դար
վԿայեցիր անհերքում…
աՓերին այն խավարտչին,
ուՐ հայրենիքն էր մեր հին,–
չԿա՞ր արդյոք գետ մի հորդ,
Որ գերության անհաղորդ՝
լՈւրթ՝ հոսելով դարից-դար՝
մԹության մեջ այն համառ
աՅս այգաբացն էր կրում,
հՈ՜ւր այգաբացն այս հեռու՝
հՆուց պահած իր ջրում
Օ՜, Ըղձակա’ն այս հեռուն…
կՔած կյանքի բեռի տակ՝
Ոգի՜, անկոր, հո՜ւր գետակ…
աՀա վառվում է մեր նոր
հԱղթանակի լույսը բորբ.
լՎանում է նա հիմա
վԱռվող ոգին մեր անմահ,
չՔնաղ արև’ն այդ արի,
վԱռված հրով աշխարհի…
չԿա՜ ուրիշ արև է’լ.
նԱ‘ է միայն, որ դարեր
աՆմար՝ պիտի արևէ’…
լՈւյսով վառված սակայն այդ՝
նԺարներից հիմա մենք
հԻմարությամբ չթափենք
իՄաստությունն այն արար.–
մԵր անցյալի խորամիտ
է’Ջն այն արդար ու ռամիկ՝
մԷծահանճար ու վարար…
1933

Փանոս Պողոսի Թերլեմեզյան

2024-03-11

Այսօր հայ ազատագրական պայքարի հերոս, Վանի ինքնապաշտպանության մասնակից, հայ գեղանկարիչ Փանոս Պողոսի Թերլեմեզյանի ծննդյան 159րդ տարելիցն է։

Հայ մտավորական ով նկարչի վրձինը զենքով փոխարինեց՝ կյանքի երիտասարդ տարիները նվիրաբերելով իր ժողովրդի ազգային ազատագրական պայքարին։

Նրա կտավները մինչ օրս պատմում են հայ ժողովրդի և հայրենի բնաշխարհի մասին։ Իսկ նրա կյանքն ու գործողությունը վառ օրինակ է իսկական հայի տեսակի։

Ալեքսանդր Թամանյան

2024-03-04

Նա տեսել է արևային մի
քաղաք...
Ինչպես մաքուր մարմարի
կապույտ կողին նկարած
Արևային ժամացույց՝
քարտե՜զն ահա քաղաքի, -
Պողոտաներ, փողոցներ՝
բոլորաձիգ երկարած,
Իսկ կենտրոնում երկնահաս,
գրանիտյա մի բագին...
Ե. Չարենց

Այսօր, մարտի 4ին լրանում է հայ մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի ծննդյան 146-ամյակը։
http://www.alexandertamanian.com/
/123_SITE/123_images/news.198-0.any.Plan_Tam.jpg/123_SITE/123_images/news.198-1.any.a-934-tamanyanaleqsandr-16779522014143.jpg/123_SITE/123_images/news.198-2.any.YerevantheatreplanTamanian.jpg/123_SITE/123_images/news.198-3.any.YerevanOperaHouseAlexanderTamanian.jpg/123_SITE/123_images/news.198-4.any.DSC_0528.jpg/123_SITE/123_images/news.198-5.any.YerevanCentrePlanTamanian1926.jpg/123_SITE/123_images/news.198-6.any.6_42.thumb.jpg/123_SITE/123_images/news.198-7.any.IMG_6269.jpg

ՄԱՀԱԶԴ

2024-02-27

Հարգելի ՀԶԳ անդամներ, սրտի ցավով հայտնում ենք, որ մեր սիրելի ընկեր Զառա Պողոսյանը աշխարհափոխ է եղել։
Ափսոսում ենք շատ ու ցավակցում հարազատներին և գործ-ընկերներին։
Սիրելի Զարուհի քեզ կհիշենք քո մեղմ ու բարի ժպիտով։ Հոգիդ լույսի մեջ։
Հոգեհանգիստը վաղը՝ փետրվարի 28-ին ժամը 18։00֊20։00ը, Շահումյանի Սան Լազարո սգո սրահում, հուղարկավորությունը հաջորդ օրը՝ ժամը 14։00ին։

Այսօր Անդրանիկ Զորավարի ծննդյան օրն է։

2024-02-25

Իբրև արծիվ սավառնում ես լեռ ու ժայռ,
Թնդացնում ես երկինք, գետինք տենչավառ,
Սուրբ անունդ պետք է հիշվի դարեդար.
Հսկա լերինք քեզ ապաստան, Անդրանի՛կ:

Թշնամիներ երբ լսեն քո անունը,
Օձերի պես պիտ սողան իրանց բույնը,
Երակներիդ ազնիվ քաջի արյունը
Չցամաքի մինչ հավիտյան, Անդրանի՛կ:

Հայոց կուսանք դափնյա պսակ թող հյուսեն,
Քնքույշ ձեռամբ քո ճակատը պսակեն,
Գոհարներով անվախ կուրծքդ զարդարեն,
Կեցցե՛ս հավետ դու անսասան, Անդրանի՜կ:

Հայաստանի սոխակները քեզ համար
Թող դայլայլեն գիշեր-ցերեկ անդադար
Անհաղթ մնաս դու քաջ, կռվի սիրահար,
Հայրենիքին տեր ու պաշտպան, Անդրանի՜կ։

Գուսան Շերամ