Լուրեր
 «    »

գիդերի պատրաստման վեցամսյա դասընթացներ

2018-04-08

Հայ Զբոսավարների Գիլդիա ՀԿ դպրոցը կազմակերպում է գիդերի պատրաստման վեցամսյա դասընթացներ: Դասընթացները կմեկնարկեն 2018թ. հոկտեմբերի 1-ին:
Տեղերը սահմանափակ են:
Դիմել մինչև 2018թ. սեպտեմբերի 20-ը։
Մանրամասների և գրանցման համար զանգահարել
Հայ Զբոսավարների Գիլդիա հեռ.։ +374 91 277 201

ԳԻԼԴԻԱ - ԲԱՍՎՈՅԱԺ

2018-03-01

Գիլդիան անցկացնում է անգլերեն լեզվի մեկամսյա դասընթաց ԲԱՍՎՈՅԱԺ ընկերության վարորդների հաղորդակցման հմտությունները զարգացնելու համար: Անվճար դասընթացը ներառում է անգլերենի տարրական քերականություն, թեմատիկ բառապաշար և արտահայտություններ, որոնք անհրաժեշտ են զբոսաշրջային ավտոբուսի վարորդի ծառայության որակը բարելավելու և աշխատանքային շուկայում առաջնայնություն ունենալու համար։ Դասընթացը կվարի Ռոզա Աթանեսյանը՝ ՀԶԳ փորձառու զբոսավար, անգլերեն լեզվի մասնագետ, WFTGA ազգային մարզիչ։

Հ.Գ Այս ծրագիրը գեղեցիկ նախապատմություն ունի, որը վկայում է զբոսաշրջության ոլորտում աշխատող բոլոր օղակների միասնության, համագործակցության և անձնուրաց փոխօգնության կարևոր լինելու մասին։
Հատուկ շնորհակալություն ենք հայտնում ԱՎԻԱՏՐԱՆՍ հյուրանոցի տնօրինությանը, կոնֆերանս սրահը անվարձահատույց տրամադրելու համար։
/123_SITE/123_images/news.120-0.any.image (2).jpeg/123_SITE/123_images/news.120-1.any.ROZA1.jpg/123_SITE/123_images/news.120-2.any.ROZA AGG.jpg

Զբոսավարի միջազգային օր 21.02.2018

2018-02-21

Հարգելի գործընկերներ,
մաղթում ենք բոլորիդ քաջ առողջություն, ակտիվ և բեղմնավոր գործունեություն մասնագիտական ոլորտում, ինչպես նաև ամենայն բարիք անձնական կյանքում: Թող խաղաղությունը, լավ տրամադրությունն ու հաջողությունը մշտապես ուղեկցեն ձեզ մեր մոլորակի ճանապարհներին։

ՀԶԳ վարչություն

ՄԵՏԱՔՍԻ ՃԱՆԱՊԱՐՀ. համագործակցություն առանց սահմանների

2018-02-21

2018թ. փետրվարի 21-22-ը Տաշքենդում, Զբոսավարների համաշխարհային օրվան նվիրված ամենամյա տոնակատարության շրջանակներում անցկացվեց Զբոսավարների Երկրորդ Միջազգային ֆորումը «Մետաքսի ճանապարհ. Համագործակցություն առանց սահմանների» խորագրով։ Ֆորումին մասնակցեցին ավելի քան 120 ազգային և միջազգային զբոսավարներ և փորձագետներ:
Ֆորումի հիմնական նպատակն է երկխոսություն հաստատել «Մետաքսի ճանապարհ» միջմայրցամաքային ուղու վրա գտնվող երկրների ներկայացուցիչների միջև, ինչը հիմք կդառնա հետագա համատեղ համագործակցության համար:
Միջոցառման շրջանակներում անցկացվեց միջազգային գիտագործնական կոնֆերանս, որին մասնակցեցին Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի, Թուրքիայի, Սերբիայի մշակույթի և թանգարանային ոլորտի, մասնավոր կազմակերպությունների և պետական գերատեսչությունների, ինչպես նաև Տուրիստական գիդերի ասոցիացիաների համաշխարհային ֆեդերացիայի ներկայացուցիչներ:
Հայաստանը՝ ի դեմս Հայ Զբոսավարների Գիլդիայի, հանդիսանում է Տուրիստական գիդերի ասոցիացիաների համաշխարհային ֆեդերացիայի երկու միջազգային ուսումնական կենտրոններից մեկը նաև Մետաքսի ճանապարհի վրա։ Միջազգային գիտագործնական համաժողովի շրջանակներում, Հայ Զբոսավարների Գիլդիայի նախագահ Լիա Բախշինյանը անցկացրեց էքսկուրսավարության վարպետության դաս:
/123_SITE/123_images/news.119-0.any.2_7.jpg/123_SITE/123_images/news.119-1.any.480-img-20180302-wa0000.jpg/123_SITE/123_images/news.119-2.any.LIA1.jpg/123_SITE/123_images/news.119-3.any.LI.jpg

ԲԱՍՎՈՅԱԺ - ԳԻԼԴԻԱ

2018-01-20

Միասին մենք ավելի լավն ենք դարձնում տուրիզմի ծառայությունը Հայաստանում, կամ երբ խոսքը գործ է դառնում։

Մեկնարկում է շատ հետաքրքիր և օգտակար կրթական համագործակցություն ԲԱՍՎՈՅԱԺ ընկերության և ՀԱՅ ԶԲՈՍԱՎԱՐՆԵՐԻ ԳԻԼԴԻԱ ՀԿ-Ի միջև։ Խոսքը գնում է անգլերենի դասեր անցկացնելու մասին, որոնք կտևեն մեկ ամիս: Գաղափարը ծնվեց BUSVOYAGE ընկերության 15-ամյակին նվիրված միջոցառմանը՝ դառնալով օրվա անակնկալ նվերը։

Շնորհավորում ենք BUSVOYAGE ընկերության վարորդներին և ՀԶԳ-ին ի դեմս Ռոզա Աթանեսյանի հին ընկերների հետ նորովի համագործակցելու առթիվ։
Մենք պրոֆեսիոնալներ ենք:

ՀԶԳ վարչություն