Լուրեր
 «    »

Տուրիստական տարվա փակում 2018

2018-12-02

Սովորույթ դարձած դեկտեմբերի 2-ը այս անգամ նշանավորվեց
հայկական խոհանոցի ավանդական խաշով։ Ձմռան սկզբին, դեռ աշնան շնչով, շատ ջերմ միջավայրում, մեր գործընկեր Լևոնի ընտանիքում բացված սեղանը մեզ ավելի մտերիմ դարձրեց։

HOT ԴԱՍԸՆԹԱՑ ԵՐԵՎԱՆԻ WFTGA ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԹՐԵՅՆԻՆԳ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

2018-11-22

2018թ. նոյեմբերի 22-ին մեկնարկեց Երևանի WFTGA միջազգային թրեյնինգ կենտրոնի HOT (Hands On Training) փուլը: Այն կտևեի մինչև նոյեմբերի 28-ը: Դասընթացն այս անգամ հայերեն էր՝ տեղացի զբոսավարների և Սիրիայից ժամանած հայերի համար:

WFTGA Միջազգային Թրեյնինգ Կենտրոն Երևան, Հայաստան

ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄ

2018-11-17

Մեր հարգելի գործընկեր, Գիլդիայի պատվավոր անդամ Բեատրիս Նշանյանին վերջապես կարողացանք հանձնել ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից 2017թ. զբոսաշրջության բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար շնորհված Ոսկե մեդալը։ Սրտանց շնորհավորում ենք, մաղթում առողջություն և երկար տարիների կյանք։

Հարգանքով
Ձեր Գիլդիա
/123_SITE/123_images/news.104-0.any.3.jpg/123_SITE/123_images/news.104-1.any.33.jpg/123_SITE/123_images/news.104-2.any.222.jpg

Սեմինար Մոսկվայի տանը 17.11.2018

2018-11-17

Գիլդիան մասնակցում է Մոտիվ Մարքեթինգի և Երևան քաղաքի զբոսաշրջության բաժնի կողմից անցկացվող Զբոսաշրջության մարքեթինգ սեմինարին` Մոսկվայի տանը 17.11.2018 թ .:
/123_SITE/123_images/news.109-0.any.Tourism Marketing2.jpg

Հասարակական խորհրդի ձևավորում

2018-09-03

Գիլդիան մասնակցեց Զբոսաշրջության պետական կոմիտեին կից ստեղծվող հասարակական խորհրդի առաջին հանդիպում-քննարկմանը։ Ոլորտի մասնակիցները քննարկեցին խորհրդի տեսլականը, ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման ճանապարհները։