Լուրեր
 «    »

2025 Զբոսավարի վերա-պատրաստան դասընթացներ

2025-01-16

Հայ Զբոսավարիների Գիլդիայի դպրոցը 2025թ. փետրվարի 1-ից մեկնարկում է զբոսավարների վերա/պատրաստման դասընթացները։

Սույն դասընթացները լավ հնարավորություն են զբոսավարի մասնագիտություն ստանալու համար։

Դասընթացները հաշվի են առնում ՀՀ Զբոսաշրջության մասին օրենքով նախատեսվող զբոսավարի որակավորման պահանջները։

Գրանցման վերջնաժամկետն է 2025թ. հունվարի 30-ը ներառյալ։

Մենք սպասում ենք բոլոր նրանց ովքեր սրտացավ են իրենց երկրի ներկային և ապագային ու դիտարկում են զբոսավարի աշխատանքը որպես մասնագիտություն։

Դասընթացը ներառում է պահանջվող ինչպես տեսական, այնպես էլ գործնական գիտելիքների և հմտությունների ամբողջական փաթեթ։ Առավել մանրամասն տեղեկության համար անցիր Գիլդիա-Ծառայություններ բաժին@http://armenian-guides.am/index.php?go=services&lang=am&mid=86։

Գիլդիան 20 տարեկան է

2025-01-11

Այսօր լրանում է հայ Զբոսավարների Գիլդիա հասարակական կազմակերպության հիմնադրման 20 տարին։ Որպես գործող միություն-համքարություն-գիլդիա ստեղծվել է զբոսավարի մասնագիտությունը զարգացնելու, մշտական կրթությամբ սերնդափոխություն ապահովելու և գիդի մասնագիտական շահերը պաշտպանելու նպատակով։ 2005թ-ից մինչ օրս հարազատ է մնացել իր գաղափարին ու չնայած տարատեսակ դժվարություններին շարունակում է ուղին։ Գիլդիան ինչպես ցանկացած միություն-ընտանիք ապրում է իր բոլոր սերունդների նվիրյալների շնորհիվ։ Որպես հասարակական միավոր հենց նրանցով է Գիլդիան դառնում գործոն՝ օգտագործելով տուրիզմի բնագավառում իր ստեղծած ազգային և միջազգային կապերը կրթում մրցունակ զբոսավարներ, և ծառայում հայրենիքի ու շատ թանկ ձեռք բերված պետականության բարօրությանը։ Շնորհավորում ենք բոլոր բոլորին, ովքեր Գիլդիայի նվիրյալ աշխատանքի շնորհիվ նոր հայացքով են սկսել նայել մեր գործին ու մեր անզուգական հայրենիքին։ Ամենայն բարիք բոլորիս։

Բանական Ոգու խրատները

2025-01-09

Իմաստունն հարցրեց Բանական Ոգուն. «Ի՞նչն է ավելի լավ – խելքը, վարպետւթյունը, թե՞ բարիությունը:» Բանական Ոգին պատասխանեց. «Խելքը, որի մեջ չկա բարիություն, չարժե խելք համարել: Իսկ վարպետությունը, որի մեջ չկա խելք, չարժէ վարպետություն համարել։»

Նյութը տրամադրեց Նաիրա Սուքիասյանը
© Երվանդ Քոչար, Մելինեի Դիմանկարը, 1930 թ., Կտավ, յուղ.
Մասնավոր հավաքածու

Սուրբ Ծնունդ

2025-01-06

Օրհնություն և խաղաղություն բոլորիս


Քրիստոս ծնավ և հայտնեցավ
Մեզ և Ձեզ մեծ ավետիս։

Օրհնյալ է հայտնությունը
Քրիստոսի

2025

2025-01-01

Սիրելի զբոսավարներ, գործընկերներ, ընկերներ շնորհավորում ենք բոլորիդ Նոր Տարին և գալիք Սուրբ Ծնունդը։ Ամեն նոր տարին իր հետ նոր շունչ, նոր հույս, նոր առաջադրանքներ է բերում։ Մաղթում ենք քաջ առողջություն, ուժ և կամք այդ առաջադրանք-նպատակները լավագույնս իրագործելու և բոլորիս միավորող արժեքները պահպանելու համար։