Լուրեր
 «    »

WFTGA Թրենինգ Կենտրոնը Երևանում

2017-11-23

GIZ-ի «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում» (PSD TVET) ծրագրի աջակցությամբ Զբոսաշրջային գիդերի ասոցացիաների համաշխարհային ֆեդերացիայի (WFTGA) միջազգային փորձագետ Գենադի Չուդնովեցը նոյեմբերի 23-ից դեկտեմբերի 6-ը ԵՊՀ-ում վարում է զբոսավարների գործնական և վերապատրաստման դասընթացներ (ToT):

Գործնական դասընթացի նպատակն է զարգացնել զբոսավարների նախնական գործնական հմտությունները: Դասընթացն օգտակար կլինի նաև փորձառու զբոսավարների համար։

Վերապատրաստման դասընթացն իր հերթին թույլ կտա հմուտ զբոսավարներին և տեղացի դասընթացավարներին ստանալ WFTGA-ի միջազգային սերտիֆիկատ: Դասընթացի ընթացքում զբոսաշրջավարներին կդասավանդվեն գործնական զբոսավարության հմտությունների, կիրառական գիտելիքների, մշակութային գիտելիքների և բիզնես հմտությունների զարգացման մոդուլներ:

HOT և TtT ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

2016-03-31

2016թ. մարտի 31-ին մեկնարկեցին Երևանի WFTGA Միջազգային թրեյնինգ կենտրոնի HOT և TtT , դասընթացները, որոնք կավարտվեն նույն թվականի ապրիլի 12-ին։ Դասընթացին մասնակիցում են գործող զբոսավարներ Թայլանդից, Ղազախստանից, Իրանից և Հայաստանից։

WFTGA Միջազգային թրենինգ կենտրոն Երևանում, Հայաստան
/123_SITE/123_images/news.106-0.any.16 hot.1.jpg/123_SITE/123_images/news.106-2.any.hot 16.5.jpg/123_SITE/123_images/news.106-4.any.hot 16.3.jpg/123_SITE/123_images/news.106-5.any.hot 16.2.jpg

ԳԻԴԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

2015-11-01

Հայ Զբոսավարների Գիլդիա ՀԿ կազմակերպում է գիդերի պատրաստման հերթական դասընթացները: Դասընթացները կմեկնարկեն 2015թ. նոյեմբերի 1-ին և կավարտվեն 2016թ. հունիսի 1-ին։
Մանրամասների համար կարող եք դիմել Լիանա Գրիգորյանին (+37491 277 201) մինչև հոկտեմբերի 25-ը:

Հարգանքով
ՀԶԳ վարչություն

GIZ Սեմինար՝ Զբոսավարների սերտիֆիկացիա

2015-08-14

ՀԶԳ-ն ի կմասնակցի գերմանական GIZ ընկերության կողմից կազմակերպած «Զբոսավարների սերտիֆիկացման հարցի քննարկում» խորագրով սեմինարին։ Այն տեղի կունենա Գերմանիայում 2015թ. սեպտեմբերի 06-ից13-ը։

ՀԶԳ վարչություն

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

2015-04-15

2015թ. ապրիլի 15-ին ՀՀ Էկոնոմիկայի Նախարարությունում տեղի ունեցավ հանդիպում տուրօպերատորների և Հայ Զբոսավարների Գիլդիայի հետ՝ տուրօպերատորների լիցենզավորման և գիդերի սերտիֆիկացման հարցով:

ՀԶԳ վարչություն