Լուրեր
ԳԻԼԴԻԱՆ 10 ՏԱՐԵԿԱՆ Է
2015-01-11
Տուրիզմի ոլորտում աշխատանքի բազմամյա փորձ ունեցող զբոսավարների կողմից 2005թ-ին պաշտոնապես գրանցված Հայ Զբոսավարների Գիլդիա հասարակական կազմակերպությունը՝ առաջին պրոֆեսիոնալ միությունը Հայաստանում, այսօր 10 տարեկան է։ ՀԶԳ բազմաթիվ ձեռքբերումներից նշեք երեքը.
ա/ ՀԶԳ հիմնադրման պահից գործող Գիլդիայի մասնագիտական դպրոցը, որի գլխավոր նպատակն է զբոսավարի մասնագիտության համապարփակ գիտելիքների և հմտությունների փոխանցումը նոր սերունդներին։
բ/ 2009թ. ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կոմից Գիլդիան պարգատրվել է Ոսկե մեդալով, Հայաստանում զբոսաշրջության ոլորտի զարգացմանը նպաստելու համար։
գ/ 2014թ-ին Զբոսավարների ասոցիացիաների համաշխարհային ֆեդերացիայի (WFTGA) միջազգային թրեյնինգ կենտրոնի հիմնարկումը Երանում, որը միակն է տարածաշրջանում և 3-րդը աշխարհում։
Սրտանց շնորհավորում ենք Գիլդիայի փորձառու և սկսնակ, նվիրյալ և ակտիվ բոլոր անդամներին մեր մասնագիտական միության՝ համքարության ձավորման 10-ամյակի առթիվ: Մաղթում ենք առողջ, արդյունավետ և հետաքրքիր աշխտանքային տարիներ:
Հարգանքով
ՀԶԳ վարչություն

WFTGA ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԹՐԵՅՆԻՆԳ ԿԵՆՏՐՈՆԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ
2014-12-11
Հայ Զբոսավարների Գիլդիա հասարակական կազմակերպությունը (ՀԶԳ ՀԿ) և Զբոսավարների ասոցիացիաների համաշխարհային ֆեդերացիան (ԶԱՀՖ/WFTGA) այսօր ստորագրել են WFTGA ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ բացելու համաձայնագիրը:
Զբոսավարների միջազգային 3-րդ ուսումնական կենտրոնն առաջինն է տարածաշրջանում: Մյուս երկու կենտրոնները գտնվում են Կիպրոսում և Սաբայում:
Կենտրոնի դասընթացները կանցկացվեն Երեւանի պետական համալսարանում:
«Հայ Զբոսավարների Գիլդիա» ՀԿ նախագահ Լիա Բախշինյանն ասել է, որ ուսումնական կուրսի տևողությունը մոտ երկու շաբաթ է: Հայ զբոսավարների համար վերապատրաստումը կլինի անվճար:
Դասընթացները վարելու են Զբոսավարների ասոցիացիաների համաշխարհային ֆեդերացիայի կողմից հավատարմագրված երեք միջազգային և ութ ազգային մարզիչները:
Զբոսավարների ասոցիացիայի համաշխարհային ֆեդերացիայի նախագահ Ֆելիսիտաս Վրեսնիգի փոխանցմամբ, ոչ միայն հայ, այլև արտերկրից ժամանած զբոսավարները կենտրոնում ձեռք են բերելու նոր հմտություններ:
«Սա նաև լավ հնարավորություն է ծանոթանալու տարբեր ազգերի մշակույթներին և դրանց ներկայացման առանձնահատկություններին», - ասել է Ֆելիսիտաս Վրեսնիգը:
http://www.banks.am/am/news/newsfeed/10262/

Սեմինար Ծաղկաձորում
2014-07-24
2014թ. հուլիսի 24-25ը Ծաղկաձոր քաղաքում կայացավ Բազմաշահառու սեմինար՝ նվիրված Հայաստանում զբոսաշրջության զարգացմանը: Սեմինարի հիմնական առանցքը եղել է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ ԿԱՐԵՎՈՐ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՐԾՈՆՆԵՐԻ ՎԵՐՀԱՆՈՒՄԸ: Տուրիզմի և սպասարկման ոլորտից ներկա գտնվող կազմակերպությունների շարքում իր մասնակցությունն է ցուցաբերել նաև Հայ Զբոսավարների Գիլդիան:
(մանրամասները տես՝ միայն ՀԶԳ անդամների համար բաժնում)

.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)